Facebook-ը հայերեն
Ֆեյսբուքի հայերեն տարբերակում ցայսօր թարգմանվել է 10286 բառ, որը կազմում է թարգմանության ենթակա ընդհանուր հատվածի 36 տոկոսը։ Եվս 30717 բառ ենթակա է թարգմանության։
«Ակադեմիական համագործակցության և օժանդակության հայկական ասոցիացիան – ARMACAD» նախատեսում է կարճ ժամկետներում ավարտին հասցնել ֆեյսբուքի հայերեն թարգմանությունը։ Այս նպատակով 2009թ. սեպտեմբերի 26-ին Երևանի Բրիջ ակումբում հավաքվել էին ֆեյսբուքի հայկականացման գործում շահագրգռված երիտասարդներ:
Հանդիպման ժամանակ ARMACAD-ի ղեկավար Խաչիկ Գևորգյանը ներկաներին ցուցումներ և ուղղություն տվեց, թե ինչպես կարելի է սկսել թարգմանել այսօր արդեն մեծ հռչակ վայելող Facebook.com սոցիալական ցանցի ինտերֆեյսը:
Facebook-ի թարգմանման աշխատանքներում ավելի մեծաթիվ ինտերնետ-օգտվոների ներգրավման անկնկալիքով շուտով կկազմակերպվի ևս մեկ հանդիպում, որում հետաքրքրվածներին կտրվեն ցուցումներ և նախնական տեղեկություններ թարգմանության ճիշտ և կապակցված ընթացքի համար:
Իչպես նշեց հանդիպման կազմակերպիչ Խաչիկ Գևորգյանը, Ֆեյսբուքի թարգմանությունից հետո ավելի մեծ աշխատանք է սպասվում` կապված wikipedia-ի հայկական հոդվածների և թարգմանությունների հետ:
Մենք նույնպես ակնկալում ենք այս հարցում հետաքրքրվածների մեծաքանակություն, քանի որ wikipedia-ն բավականին լուրջ քարոզչային և տեղեկատվական գործիք է ինտերնետում, իսկ այն այսօր կարող է որոշակի գործառույթներ կատարել ի նպաստ հայկական ճշմարիտ քարոզչության, որն այսօր, մեզմ ասած` շատ վատ պայմաններում է գտնվում ինտերնետում:
Ուրախալի է նաև այն փաստը, որ կան այնպիսի մարդիկ, որոնք նախաձեռնում են այսպիսի հանդիպումներ, որոնք կարող են աշխուժացնել հայկական PR-ի գործունեությունը համացանցում:
Facebook-ի թարգմանության համար կարող եք այցելել www.facebook.com/translations բաժինը, ընտրել լեզուն և սկսել թարգմանել տարբեր արտահայտություններ անգլերենից դեպի հայերեն, ինչպես նաև քվեարկել արդեն կատարված թարգմանությունների օգտին կամ կատարել ուղղումներ` ներկայացնելով թարգմանության Ձեր տարբերակը:
Հետագա հանդիպումների մասին կտեղեկացնենք iReport.am կայքում:
Վարդան Պապիկյան | iReport.am
Լուսանկարները` Անի Աբրահամյանի (Sunny)
![]()
| Tweet |
Հոդվածի դիտումների քանակը` 2,967









Շնորհաւորում եմ։
Իմ հնարաւորութիւնների սահմանների մէջ պատրաստ եմ օգտակար լինել այդ հրաշալի ձեռնարկին։
Խոստովանեմ նաեւ, որ արդէն պատրաստւում էի անդրադառնալ wikipedia-ի հայկական տարբերակի վիճակին, բայց շատ ուրախ եմ որ այդ խնդրով արդէն մտահոգութիւն կայ։
Բայց կան նաեւ երկու յանգամանք, որոնք յստակեցնելու պարագային եւս սիրով կը ձեռնարկեմ ոչ միայն թարգմանութիւններին, ոչ միայն ձեր համաձայնութեան դէպքում տեքստեր խմբագրելու գործին, այլեւ բառայօդուածներ գրելու խնդրում։
Կարծում եմ որ ճարտարագիտական եւ մարդասիրական ասպարէզների մէջ իմ ունեցած գիտելիքներն ու փորձառութիւնը կասկածելի չի դիտուի։
Յարգանքով եւ լաւագոյն մաղթանքներով մշակութային այս վիթխարի գործունէութիւնը իրականացնելու համար՝
Կարէն Ա. ՍԻՄՈՆԵԱՆ
Շատ լավ նախաձեռնություն է ես արդեն մեկ տարի է ինչ զբաղվում եմ ֆեյսբուքի թարքմանությամբ և ինձ շատ ավելի դուր է գալիս հայերեն ֆեյսբուքը քան այլ լեզուներով: Հաջողություն մեզ՝ Հայերիս:
hoyakap naxadzernutyun!
Isk wikipedia yi paragayov shat chishte asvec, da karoxe lav qarozchakan gorcik darnal. vor kayqne bacum sharqayin orinak amerikacin/evropacin/rusy/afrikacin erb cankanum e imanal aynpisi baner inchpisin e christianity, genocide, kam cankaun e imanal te inch yerkire hayastany, ovqeren aytex aprum yev voronqen nranc mshakutajiin tarrery…iharke wikidedian aystex uni shat mec tokos texekatvutyun apahovelu mej, vorosh yerkrnerum nuynisk gerishxox, chnayac shatery mi koxmic haskanumen vor wikipedian da anvicheli chshmartuyan grapahoc che, yev ashxarhum nkatvele ayd kayqi handep terahavati vorosh ach.
Թողեք Ձեր կարծիքը կամ մեկնաբանությունը.
Express-ռեպորտաժներ »
Արցախում կարտադրեն բուսական յուղ
2012թ.-ի ապրիլ ամսից Արցախում կսկսեն բուսական յուղ արտադրել։ ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանի վստահեցմամբ՝ հանրապետությունում կարտադրվի ժամանակակից տեխնոլոգիաներին համապատասխան եւ օգտակար բուսական յուղ։
«Կունենանք եւ մատչելի գին, եւ որակյալ բուսական յուղ»,-հավաստիացրել է ԼՂՀ վարչապետը՝ հավելելով, որ հումքը …
Ազատ գրառումներ »
Մուսուլմանական տաքսի` Գերմանիայում
Գերմանիայում ապրող 24-ամյա մուսուլման Սելիմ Ռայդը (Selim Ride) ստեղծել է Մուսուլմանական տաքսի ծառայությունը, որի գլխվարո տարբերությունը սովորական տաքսի ծառայություններից կանանց և տղամարդկանց առանձին տեղափոխման մեջ է, գրում է MigNews-ը:
Ռայդը, որը նաև տաքսու վարորդ է և …
Բիզնես միջավայր »
Համաշխարհային Բանկի մրցույթ` «Հայկական գյուղը 21-րդ դարում» թեմայով
«Հայկական գյուղը 21-րդ դարում. Գյուղական բնակավայրերում կյանքի մակարդակի բարձրացման քաղաքականությունները» խորագրով Համաշխարհային բանկի (World Bank) երևանյան գրասենյակը հայտարարում է ակնարկների մրցույթ` Հայաստանի բուհերի ուսանողների համար: Այս մասին HayNews.am-ին տեղեկացրել են Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակի մամուլի …
Պրեզենտացիաներ »
Երկօրյա Chrome Hackathon. GTUG Հայաստանի 4-րդ հանդիպում
Երկօրյա Chrome Hackathon. GTUG Հայաստանի 4-րդ հանդիպում
2011 թվականի օգոստոսի 27-ին և 28-ին GTUG Հայաստանը (Google technology User Group Armenia) կազմակերպելու է երկօրյա Chrome Hackathon` միանալով ԱՊՀ երկների GTUG խմբերի համընդհանուր Hackathon-ին:
Ինչ է այն իրենից ներկայացնում
Chrome …
Գործընկեր
Վերջին գրառումները.
Վիդեո լուսաբանումներ.