Էլեկտրոնային փոստային ծառայությունների ընթացիկ վիճակագրություն. Հայաստան
2009թ. հուլիս ամսից հայկական համացանցում կատարվող հարցումների ներկայիս վիճակագրությունը ցույց է տալիս, որ հայկական ցանցում ինտերնետ օգտվեղների մեծամասնությունը օգտվում է ռուսական էլեկտրոնային փոստային ծառայություններից:
ArmStats.ru կայքում կատարվող վիճակագրական հարցումները ցույց են տալիս, որ Հայաստանում էլ. փոստային մրցակցությունը գտնվում է հիմնականում Mail.ru-ի ձեռքում (62,9%): Փաստը տրամաբանական է այնքանով, որ հայ օգտվողներին հարմար է ռուսալեզու ինտերֆեյսով այդ մատչելի համակարգը, որից օգտվողները հիմնականում սովորական օգտվողներն են:
Հայաստանում 2-րդ կարևոր փոստային ծառայությունն է Gmail.com` ավելի լուրջ ու ներկայացուցչական համարվող փոստային ծառայությունը (13,3%):
Ներկայացնում ենք հարցման արդյունքները ըստ 10 սեպտեմբերի տվյալների (աղբյուրը` ArmStats.ru, հարցման աչդյունքների էջը` http://www.armstats.ru/poll/results.php?pollid=1)
Որ էլեկտրոնային փոստի ծառայություններից եք օգտվում?
| Mail.ru | 132 (62.86%) | |
| Gmail.com | 28 (13.33%) | |
| Yahoo! | 15 (7.14%) | |
| Yandex | 22 (10.48%) | |
| Rambler | 7 (3.33%) | |
| HotMail | 6 (2.86%) |
Հիշեցնենք նաև, որ հարցումը դեռ շարունակվում է` չնայած այն հանգամանքին, որ ՆեոՄեդիան հայտարարել է ArmStats.ru նախագծի պասսիվ աշխատանքային ռեժիմի մասին:
Հոդվածի գրանշումներ (tags)` էլեկտրոնային փոստ, հայկական ինտերնետ, հարցումներ, վիճակագրություն| Tweet |
Հոդվածի դիտումների քանակը` 1,784









Թողեք Ձեր կարծիքը կամ մեկնաբանությունը.