Հինգերորդ DigiTec ցուցահանդեսը կանցկացվի Հոկտեմբերի 2-4-ը…
Հոկտեմբերի 2-4-ը Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային Համալիրում «Ձեր թվային ապագան» խորագրի ներքո կանցկացվի DigiTec Expo 2009 ցուցահանդեսը: Ցուցահանդեսի կազմակերպիչներն են Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը և Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամը: Ամենամյա DigiTec ցուցահանդեսը ավանդաբար անց է կացվում ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո:
Ցուցահանդեսում կներկայացվեն հետևյալ բաժինները.
* ՏՏ սարքավորումներ եւ համակարգեր
* ՏՏ կիրառումները բիզնեսում
* Կրթությունը ՏՏ ոլորտում
* էլեկտրոնային կառավարում
* Համակարգչային գրաֆիկա և մուլտիմեդիա
* Նորարարական լուծումներ
* Աշխատանքային շուկա
* Գրականություն
* Հեռահաղորդակցություն
* Բարձր տեխնոլոգիաներ
Նպատակը.
* ստեղծել գործարար միջավայր տեղեկատվական և հաղորդակցական (ՏՀՏ), բարձր տեխնոլոգիաների (ԲՏ) ոլորտի լավագույն կազմակերպությունների, գործարար սպառողների և հասարակության միջև
* հաստատել և ընդլայնել նոր գործարար և միջազգային կապերը
DigiTec կից միջոցառումներ.
* DigiTec Startup ֆորում. կցուցադրվեն նորաստեղծ ընկերություններ և նորարարական լուծումներ:
* DigiTec Էլեկտրոնային կառավարում ֆորում. ՀՀ կառավարության և առընթեր մարմինների կողմից մատուցվող էլեկտրոնային ծառայությունների ներկայացում:
* Digilife սեմինարների շարք. առաջատար տեղական և միջազգային ընկերությունները կներկայացնեն իրենց լուծումներն ու տեխնոլոգիական վերջին նորությունները:
* Հայաստանի ռոբոտների բաց առաջնության (Armrobotics). «Գծին հետևող ռոբոտ» և «Համակարգչային սիմուլյացիա» մրցույթների եզրափակիչ փուլերը:
Նյութը վերցված է UITE.org կայքից:
![]()









[...] բարձր հովանու ներքո… նյութի լեզուն` հայերեն: Կարդալ հոդվածը > Հինգերորդ DigiTec ցուցահանդեսը կանցկացվի Հոկտեմբերի [...]
Թողեք Ձեր կարծիքը կամ մեկնաբանությունը!