IT & ինտերնետ

Ինֆորմացիոն տեխնոլոգիաներ և ինտերնետ:

week-end

Շաբաթվա հետաքրքիր իրադարձությունները

Ակումբային կյանք

Երևանյան ակումբային կյանք. Ակումբային նորություններ:

Երևանյան

Երևանյան գրառումներ և լուսաբանումներ:

Զբոսաշրջություն

Զբոսաշրջությունը Հայաստանում:

Home » Օրվա լուսանկարը

Դաշնակցության գործելու ժամանակն է…

on Thursday, 3 September 2009Մեկնաբանություններ չկան


DashnakcutyunԷս պահին, երբ ճակատագրական իրադարձություններ են տեղի ունենում տարածաշրջանում, երբ և’ բախտը և’ ամբողջ աշխարհը կամաց-կամաց երես են թեքում Հայաստանից` թողնելով, որ մենք մեր հիմար որոշումներով «առաջ» գնանք, երբ ամեն մի առաջադեմ ու քաղաքակիրթ քայլից հետո զգում ենք, որ մեր վերջն ավելի վատ է լինելու, Դաշնակցության կարիքն ենք զգում, սակայն…

Սակայն ՀՅԴ-ն, միայն որի վրա կարելի է հույս դնել էս հիմար պահին, կարծես ամաչում է կոշտություն ցուցաբերել ու պահանջել, որ էս գործընթացները վերացնեն, երբ ցեղասպանության եղելությունը կարելի է կասկածի տակ դնել սեփական կամքով, նույնիսկ կարելի է վստահել կոշկակարների խմբին – թող քննարկեն, երբ կարելի է ճանաչել ԹՈՒՐՔԻԱՅԻ հանրապետության տարածքները մեր պատմական տարածքների վրա, երբ կարելի է մոռանալ, թե քանի հայ զինվոր ենք կորցրել Արցախի պատմական տարածքները ազատագրելու համար… Եվ այս ամենը ինչի համար? Թուրքիայի հետ սահմանը բացելու? Թե աշխարհին ցույց տալու, որ մենք քաղաքակիրթ ենք? Թե ուղղակի – մենք լավն ենք, մեզ բան մի ասեք սկզբունքն ա գործում?

Մի փոքր միտինգով ոչինչ չես փոխի, դուք սենց չեք գործել, Դուք փոխել եք իրերի ընթացքը, պատմության մեջ ունեք ճշգրիտ դասեր տեսած, էս դեպքում ու էս հիմարացած ժողովրդի մեջ հիմայա պահը, փոխեք էս մարազմը, նույնիսկ ամենառադիկալ ձևով… Այդպես ազգային շահերն են պահանջում !!!

Ա.Ա.

Bookmark and Share

Հոդվածի գրանշումներ (tags)` , , ,

Թողեք Ձեր մեկնաբանությունը՝



Հոդվածի դիտումների քանակը` 3,826

Advertisement & web design solutions in Armenia