Բլոգինգ. Հայաստան 2009
Հայկական համացանցն օրեցօր հարստանում է նոր բլոգերային ռեսուրսներով ու բլոգերներով: Ժամանակակցի ինտերնետային բազմաթիվ համակարգեր թույլ են տալիս մի քանի րոպեում գրանցել սեփական բլոգային կառույց երրորդային դոմեյնային անվանման վրա, որոնցից են` blgospot.com, livejournal.com, blog.ru, wordpress.com և այլն:
Ինչ է բլոգը և ինչ հնարավորություններ է այն տալիս ինտերնետ-օգտվողին:
Բլոգ հասկացությունը հասարակության մեջ ներմուծվեց դեռ 2003-2004 թվականներին, երբ ինտերնետային գիգանտ-սերվիսները մեկը մյուսի հետևեից ստեղծեցին նմանատիպ ենթածառայություններ իրենց պորտալների վրա, այդ թվում` Yahoo.com, Mail.ru, Yandex.ru և այլ համակարգերը: Բլոգերների թիվը առաջին շրջանում աճում էր շատ դանդաղ, քանի որ այն միանշանակ չէր ընդունվում բոլորի կողմից և շատերը կարծում էին, որ դրանք ստեղծված են զուտ գրողների կամ լրագրողների համար: Անցել է մի քանի տարի և այսօր ցանկացած անձ ինչ-որ չափով զգում է բլոգի կարիքը` և բլոգավարման և ընթերցման առումով: Բլոգը ժամանակակից ցանցում դարձել է շփման ամենահարմար և ինտերակտիվ միջոցը: Բլոգերային և միկրոբլոգերային մշակույթի ձևավորումով և առաջընթացով հետ մղվեցին ինտերնետային մեկ այլ մասսայական սոցիալական-կոնտակտային տարբերակները` ֆորումները, որոնք այսօր այնքան պահանջարկ չունեն և սիպված են մեծամասամբ գոյատևել:
Այսպես, բլոգերային ցանցն աշխարհում դարձել է յուրահատուկ սոցիալական-կոնտակտային և տեղեկատվական մեծ համակարգ: Գոյություն ունեն մեկը մյուսի հետ մրցակցող տարաբնույթ բլոգերային և միկրոբլոգային համակարգեր, սոցիալական և ինտերակտիվ բլոգային կայքեր, բլոգային հանգույցներ և կատալոգներ, որոնք միավորում են միևնույն կամ նմանատիպ բլոգերներին և միկրոբլոգերներին մեկ խմբավորման կամ համակարգի մեջ:
Բլոգը` որպես եկամտի աղբյուր:
Այսօր բլոգը կարող է ծառայել նաև որպես լրացուցիչ և ինչու չէ` հիմնական եկամտի աղբյուր: Բացի այն, որ բլոգերն իր նախասիրություններին համապատասխան կատարում է գրառումներ և ուղղակի հաճույք ստանում այդ ամենից, կարող է կատարել պատվերով գրառումներ, որոնք այսօր շատ արդյունավետ գործիք են հանդիսանում SEO տեսանկյունից (Search Engine Optimization): Բազմաթիվ բլոգերներ մեկի փոխարեն ղեկավարում են մի քանի բլոգներ կամ մի ամբողջ բլոգերային ցանց, որում կարող են ներառված լինել տարբեր ոճերի և տարբեր թեմատիկայի բլոգներ և մեգաբլոգներ, միկրոբլոգներ կամ ֆոտո-բլոգներ:
Հայաստանում ինտերնետի զարգացմանը զուգահեռ աճում է նաև պահանջարկը որակյալ բլոգերների, որոնք կարող են ապահովել նյութերով այլ մեգաբլոգային կամ տեղեկատվական կայքերին, որոնք կարող են որոշակի գումարի դիմաց տեղադրել նյութ իրենց բլոգում:
Ինչու բլոգ և ոչ սովորական վեբ-կայք:
Բլոգերների մեծամասնությունն իրեն չի համարում պրոֆեսոիոնալ բլոգեր, որն այսօր հստակ կարելի է նշել որպես մասնագիտություն: Պրոֆեսիոնալ բլոգերների առանձնահատկությունն այն է, որ նա կարող է որևէ պրոֆեսոինալ լրագրողից ավելի մեծ աշխատանք կատարել, տարբերությամբ, որ բլոգերն այդ ամենն անում է իր և ր շահերի համար:
Սովորական սիրողական բլոգերները, որոնք ինտերնետում մեծամասնություն են կազմում, վարում են բլոգը իրենց նախասիրությունների և մասնագիտացման համապատասխան թեմատիկայով, կամ ուղղակի տեղափոխվում են այդ ասպարեզ միայն ինքնահաստատման և սոցիալական ակտիվության համար: Քիչ չեն նաև կոմերցիոն նպատակներով բլոգերավարները, որոնք այս ցանցային գործիքի օգնությամբ առաջխաղացնում են սեփական այլ ինտերնետային կամ օֆ-լայն բիզնեսը:
Եվ այսպես, բլոգը կարող է ծառայել ամենատարբեր նպատակների համար, և նույնիսկ կարող է լինել առհասարակ` աննպատակ, սակայն բավականին հետաքրքիր ու կարդացվող:
Հայ բլոգերներ:
Հայաստանում բլոգային մշակույթի զարգացումը այսօր կատարվում է շատ արագ, քանի որ մեր հասարակության մեջ այն դեռ թարմ է իսկ հետաքրքրությունը` բավականին մեծ, որը կշարունակվի դեռ երկար ժամանակ: Հայ բլոգերների և հայկական բլոգոսֆերայի շահերից ելնելով, iSOCIAL հայկական ինտերակտիվ-սոցիալական նախագիծը նախապատրաստում է հայ բլոգերների ակումբի առաջին հանդիպումը մոտ ապագայում: Հայ բլոգերների ակումբի տեեկատվական միջոցները կլինեն iReport.am, iSOCIAL.biz կայքերը, ինչպես նաև հայկական IT-ակումբը, որի հետ համատեղ կանցկացվեն բլոգերային սեմինարներ և հանդիպումներ Երևանում:
Մանրամասները` շուտով:
Հոդվածի գրանշումներ (tags)` Armenian blogger, Armenian bloggers club, Armenian blogosphere, հայ բլոգեր, հայ բլոգերների ակումբ, հայկական բլոգոսֆերա


Yes mek amis araj em masnakcel Blogingi dasyntacneri. Shat ardyunavet er. Yev yndhanrapes teman ardiakan e. Arden yes el patrast kisvelu im pordzov, bayc voch mi kerp chem harmaracnum hamagortsakcel…((((
…
Skoro eto sluchitsya …
Թողեք Ձեր կարծիքը կամ մեկնաբանությունը!
Express-ռեպորտաժներ »
Expedition 206-ը` Երևանում սեպտեմբերի 13-ին
356 օր, 206 երկրներ և ընդամենը մեկ առաքելություն. Expedition 206-ի խումբը սեպտեմբերի 13-ին Երևանում է:
Երջանկության գաղտնի և տարաբնույթ բանաձևերի որոնումներով, այս խումբը (www.expedition206.com) Կոկա-Կոլայի նախաձեռնությամբ մեկ տարվա ընթացքում այցելում է աշխարհի բոլոր 206 երկրներ, որտեղ …
Ազատ գրառումներ »
Հայաստանի բնապահպաններն անհանգստացած են Նահատակի պոչամբարի առաջիկա շահագործման կապակցությամբ
«Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատ» ՓԲԸ-ն պնդում է, որ իրեն պատկանող հանքաարդյունաբերության թափոնների պոչամբարի վերագործարկումը վտանգ չի ներկայացնում տեղական բնակչության համար:
Գայանե Մկրտչյան, Կովկաս. Կովկասյան լրատու # 557, 3-ը սեպտեմբերի, 2010թ.
Հայ բնապահպանները մտահոգվում են, որ հանքաարդյունաբերական թափոններով լեցուն …
Բիզնես միջավայր »
Հայաստանը` Mobile 2010 մրցույթում
Արաբական Միացյալ Էմիրությունների Աբու Դաբի քաղաքում այս տարվա դեկտեմբերին կանցկացվի Համաշխարհային Գագաթաժողովի Մրցանակաբաշխության (ՀԳՄ-WSA) Mobile 2010 մրցույթը։
Այն նվիրված է բջջային հեռախոսների համար նախատեսված լավագույն բովանդակության ընտրությանը եւ աջակցմանը: Ընկերությունները ներկայացնում են բջջային հեռախոսների համար …
Պրեզենտացիաներ »
ArmenianOpen.net հայկական բաց բլոգ-պորտալ. Համահեղինակների գրանցումն սկսկված է…
Եվ այսպես, հայկական բաց բլոգ-պորտալային համակարգն արդեն գործում է.
Կայքը առաջին անգամ ներկայացվեց ՆեոՄեդիա նախագծի և ARMACAD ցանցի կողմից համատեղ կազմակերպված Սոցիալական մեդիա և բլոգինգ սեմինարների ժամանակ, որտեղ էլ արվեց առաջին հայտարարությունն այն մասին, որ ցանկացած …
Գովազդ հայկական ցանցում
ՆեոՄեդիա նախագծի գովազդային ծառայություններ հայկական բովանդակությամբ կայքերում և բլոգներում:
www.neomedia.am
Ամենօրյա ռեպորտաժներ
Տեղեկատվական տեխնոլոգիաներ, սոցիալական մեդիա, Երևանյան անցուդարձեր և այլ նորություններ:
www.ireport.am
Հայկական բջջային պորտալ
Նորություններ բջջային և կոմունիկացիոն ոլորտներից: Հեռահաղորդակցություն և ինտերնետ:
www.armeniamobile.net
Արխիվներ
Գործընկերներ
Ակտիվ գրանշումներ