Երբ մենք կայինք, նրանք արածում էին դեռ… հիմա հակառակն է թվում…
…Ամենից հետաքրքիրը որն է այսօր ինտերնետում (!) հայկական շատ սակավաթիվ մարդիկ ու նախաձեռնող խմբեր կան, որոնք կազմակերպված կամ գոնե անկազմակերպ փորձում են ցանցում ունենալ և տարածել հայկականը, այն պատմական և տեղեկատվական նյութը, որոնք այլ` օտար մարդու համար կարող են դառնալ ուղեցույց: Եվ սա այն դեպքում, երբ մենք` հայերս, չունենք կեղծելու, սուտը ներկայացնելու անհրաժեշտություն: Ընդամենը հարկավոր է կազմակերպված, պիտակավորված և այլ տարբերակներով առաջխաղացնել մերը` հայկականն ու իրականը…
Զարմանալի մի քանի փաստեր, որոնց ես եմ հանդիպել համացանցում (ինտերնետում). Երբ որոնում էի պատմական Հայաստանի քարտեզներ, իմացա, որ դա նախ շատ դժվար գործ է, քանի որ մենք էնքան էլ չենք ցանկացել մեր պատմության էջերը ներկայացնել որոնողական համակարգերին, հետո, եթե գտնվեցին մի քանի տարբեր բանալի բառերով կատարված հարցումներում Հայաստանի պատմական քարտեզներ, ապա այնպիսինները, որոնք տեսնելուց հետո միայն կարող ես արտասվել. Լոռու և հարակից շրջանները պատմական վրացական տարածքներ են, Արցախի մասին խոսք գնալ իսկ չի կարող, այն պատկանել է «հի~ն ազերական պետական միավորումներին» (ծիծաղս էկավ..), և այսպես շարունակ: Էլ չեմ խոսում այն մասին, որ մեր հարևան «Ազերբայջան» անունով պետությունը պատմական քարտեզներում բավականին որակով ու արդյունավետությամբ է ներկայացվում, ճոխ-ճոխ պատմական տեղանուններով ու պատմական սահմաններով…
Դե պատկերացրեք, ինչպես կզգայիք Ձեզ, երբ մի քանի տարբերակներով որոնումներից հետո միջին դարերի քարտեզ եք տեսնում, որտեղ Բագրատունյաց թագավորությունը ներկայացված է որպես Վրաստանի վասսալ պետություն ??? Դա ոմն շվեդ քարտեզագիր Էնդրյու Անդերսոնի (Andrew Andersson) ձեռքի փայլուն գործերն են, որոնք, ի դեպ, բավականին շատ են և վխտում են ինտերնետում, և, բացի վխտալուց, բավականաչափ շատ և բարձր դիրքերում են հայտնվում Google-ի որոնողական արդյունքներում. Դա վկայում է այն մասին, որ այս հանճարեղ մարդու կողմից ներկայացվող ինֆորմացիաին մեծ նշանակություն են տալիս – կատարված է ճիշտ PR և առաջխաղացում. իսկ սա ում է ձեռնտու? ի հարկե մեր սիրելի հարևաններին… և սա էլ իր հերթին կարող է հետևության առիթ հանդիսանալ – Էնդրյու Անդերսոնը ոչ այլ ինչ է, քան ծախված գիտնական, որը բավականաչափ արդյունավետ կերպով աշխատել և աշխատում է ի վնաս մեզ… դե իսկ մենք, ի հարկե, կամ քնած ենք, կամ տեղյակ չենք այս ամենի մասին, կամ էլ մտածում ենք, թե ինչպես թողենք «ցվրվենք» էս երկրից… Դե մենք ուրիշ բան չենք էլ կարողանում…
Սակայն, վերջերս շատ եմ հանդիպում մարդկանց, որոնք ուղղակի անշահախնդիր, ինտերնետում` սոցիալական ցանցերում, ինչպիսին է Facebook-ը, տարածում են տարբեր տեսակ քարտեզներ և օտարալեզու նյութեր, հոդվածներ, որոնք կենսական նշանակություն ունեն այսօր տեղեկատվական այս քաոսում: Այսօր ադրբեջանցիներն ու վրացիները (էլ չեմ խոսում թյուրքերի մասին) լավ կազմակերպված, նույնիսկ երևի պետական հովանավորությամբ մեծ աշխատանք են կատարում ինտերնետում` ագիտացիա, նյութերի տարածում, տարատեսակ հոդվածների ազերականացում և վրացականացում, առաջխաղացման աշխատանքներ և այլն: Իմ կարծիքով այսօր նմանատիպ աշխատանքներով զբաղվող հայկական խումբ չկա (կան մի քանիսը, որոնք իրարից տարբեր եղանակներով աշխատելով, հակասում են մեկմեկու շատ հաճախ), և դա այն դեպքում, երբ մենք կարիք չունենք կեղծելու և արհեստական առաջ տանելու, մեզ հարկավոր է ընդամենը ճշմարիտը շատ ներկայացնել… Այս պատերազմում մենք պարտվում ենք, և եթե նույնիսկ կան շատերը, որոնք պատրաստ են անընդմեջ աշխատել այս ուղղությամբ, ապա չկան կենտրոնացնող գործիքներ, չկա կոնկրետ հովանավորություն…
Եվս մեկ նկատողություն. հենց այսօր, երբ փնտրում էի որոշակի նյութեր ու ֆայլեր Հայաստանի, Ադրբեջանի կամ Վրաստանի մասին, նկատեցի մի պարզ փաստ. Google.com համակարգում թուրքերեն որնումներում (նկարներ) Ermenistan բառով, ավելի շատ են նյութերը Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի մասին, այն մասով, որ որոնողական արդյունքներում կան բազմաթիվ քարտեզներ, որտեղ Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը ներկայացված են մեկ տեսքով (ազատագրված տարածքների հետ միասին) /սա այն դեպքում, երբ Հայաստանում մարդկանց մեծ մասը նույնիսկ տեղյակ չի ազատագրված տարածքների փաստի կամ նշանակության մասին, էլ չեմ խոսում տեղադրության և տեղանունների մասին/, կան ցեղասպանության հետ կապված լուսանկարներ, կան նաև պատմական Հայաստանի քարտեզներ… Իսկ անգլերեն և հայերեն որոնումներում պետք է խոշորացույցով փնտրել որակյալ արդյունքներ, կամ էլ չկան…
Փնտրեք հենց հիմա “Azerbaycan” (իրենց լեզվով այսպես է Ադրբեջանը), կամ թեկուզ “Azerbayjan” անուններով նկարներ Google-ում: Կան փաստեր, կան աշխատանքներ, դրվագներ ու լուսանկարներ: Ամենից ցնցողը Ադրբեջանական պետության 1918-1920 թվականների քարտեզն է, որը, ինչպես և նրանք պնդում են, ներառում է Արցախն ամբողջությամբ, ներկայիս Սյունիքի մարզը և Նախիջևանը: Իսկ Արարատի և Վեդիի շրջանները նշված են իբր թե օկուպացված Հայաստանի կողմից, Դիլիջանն ու Իջևանը նույնպես ազերական են, Սևանի հարակից աջափնյա մասը… : Սա ուղղակի ցնդաբանություն է, որն ապրում է ինտերնետում… Տեսեք հենց այդ նույն արդյունքներում «պատմական ազերիստանը»` իրանական Ադրբեջանի հետ միասին… այսպես. Ադրբեջան որոնողական արդյունքներում առավել շատ ցուցադրվում են ադրբեջանի շահերին համապատասխան արդյունքներ, Հայաստան (Armenia) որոնման ժամանակ, երբեմն կարելի է տեսնել իրական պատմական տեղեկություններ պարունակող արդյունքներ… մտածել է պետք այս մասին հայեր…
Իսկ ինչու բոլորով չխփել մի մեխի, որն ասում է, որ ազերի-ազերբայջան անվանումն առաջին անգամ ի հայտ է եկել միայն 1918 թվականին` միքսվելով իրանական հին ցեղերի և Ատրպատական անվանումների միջև (և մինչև հիմա ոչ ոք ստույգ չի կարողանում ասել, թե այդ ցնդաբանություն-արտահայտությունը` Ազերբայջանը, ինչ է նշանակում, որտեղից…), ասել, որ դուք նույնիսկ ոչխար արածացնել չգիտեիք, երբ մենք պետական քաղաքականություն և ռազմավարություն էինք մշակում, ասել, որ դուք ընդամենը թաթար աղ-կոյունլյու և կարա-կոյունլյու ցեղերի մնացորդներ եք, որոնք յուրացնում են տեղի հին պետականությունների պատմությունները` ստեղծելով «մեծ ազերական դարավոր պատմություն» (և այս ամենը կատարում են այնպիսի արհեստավարժությամբ ու առանց ամաչելու… ու օրերից մի օր քեզ որևէ սոցիալական ցանցում կարող են ասել` դուք մեր պատմական հողերն եք գրավել (#))… Եվ այս ամենը կարելի է անել պատմական փաստերով, քարտեզներով և այլ նյութերով: Չէ որ նրանք այնքան շատ են (!)…
Փաստերը ներկայացրեց Վարդան Պապիկյանը | iReport.am
![]()




Իմ կարծիքով հարցը կարելի է բարձրացնել առաջիկա IT CLUB-ի շրջանակներում և փորձել դեռևս ոջ մեծ հովանավորչությամբ գտնել նման էնտուզիաստների, ովքեր կարելի է ասել անշահախնդիր կզբաղվեն խնդրի հետևանքների փոքր-ինչ լավացմամբ: Այսինքն կզբաղվեն հենց նույն “սխալ-SEO”-ով` այսինքն մարդկանց ներկայացնել այն ինչ մենք ենք ուզում, այլ ոչ թե այն, ինչ իրականում գուցե և եղել է: Իսկ այն ինչ ուղղակի աբսուրդ է, պետք է հեղեղել դրանք հերքող ինֆորմացիայով ողջ համացանցը: Եվ դա հեշտ գործ չէ, ու ժամանակատար: Եվ այնուամենայնիվ, պետք է սկսել:
Վարդան ջան, իմ ասածն էլ հենց էդ ա, ճիշտ մարքետինգային քայլեր ինտերնետում` գոնե ապատեղեկատվականն ու աբսուրդը վերացնելու նպատակով: Եվ իրոք որ, կարելի ա էդ հարցը բարձրացնել, մինչ կստեղծվի հատուկ խումբ կամ խմբեր, որոնք որոշակի քայլեր կանեն…
[...] ու պատմական սահմաններով… նյութի լեզուն` հայերեն: Կարդալ հոդվածը > Հայաստանն ինտերնետում, կամ արդյոք կա Հայաստանը [...]
Ադրբեջաներեն ֆեյսբուքի թարգմանությունն արդեն ավարտվել է, իսկ հայերենը դեռ մնացել է՝ նույն ցւցանիշի վրա՝ 36%:
Վարդան, խորապես ազդված եմ քո գրածից ու բարձր եմ գնահատում քո արդարացի զայրույթն ու պահանջը` Հայաստանի մասին բացակայող տեղեկությունների վերաբերյալ: Սակայն համամիտ չեմ մի հարցում: Մենք միշտ տարբերվել ենք այդ վայրենի ցեղախմբից նրանով, որ երբեք չենք խաբել ու կեղծել փաստերը: Ստարբոն, Քսենոփոն կարդացած մարդիկ լավ գիտեն թե ովքեր են այս լեռնաշխարհի իրական տերերը: Ցավոք այսօր Համացանցում որոնողներ կատարողների մեծ մասը կիսագրագետ ու չկարդացած մարդիկ են: Դրությանը կա հեշտ լուծում: Կարելի է ստեղծել մի փոքր խումբ, որը կհավաքի, կխմբագրի ու Համացանցում կտարածի իրական տեղեկությունը: Եթե դու իսկապես հետաքրքրված ես այս հարցով ու նախաձեռնությամբ, ապա առաջարկում եմ իմ անվերապահ օգնությունը` նշված տեղեկության հավաքման ու մշակման գործում:
Ագապի ջան, ճիշտն ասած չհասկացա, թե ինչի հետ համաձայն չես, բայց նախապես ասեմ, որ էն մարդկանցից չեմ, որոնք մենակ մուննաթ են գալիս, բողոքում ու փնթփնթում են… Ես կոնկրետ քայլեր եմ առաջարկում և փառք աստծո, լավ տեղյակ եմ մեդիա առաջխաղացման բոլոր գործոնների մասին ու կարող եմ օգտագործել տարբեր գործիքներ նպատակին հասնելու համար…
Այ էստեղ ուղղակի հարկավոր են թիմակիցներ. Իսկ էդ նպատակի համար արդեն քայլեր ձեռնարկում ենք…
Նաև նշել եմ գրառման մեջ, որ մեզ հարկավոր չէ ինչ-որ բան կեղծել, այլ ուղղակի պետք ա ներկայացնել ու զբաղվել կոնկրետ գործերով, որոնք նպատակային կհասցնեն էն թիրախային խմբերին ու հասարակություններին, որոնք էսօր կարող են ազերական տեղեկատվությանը հավատալ ուղղակի միակ պատճառով. որ չկա այլընտրանք!
Եթե կարող ես օգնել էս հարցերում, ես քեզ տեղյակ կպահեմ մեր քայլերի մասին !
Թողեք Ձեր կարծիքը կամ մեկնաբանությունը!
Express-ռեպորտաժներ »
NeoVision Երևան – 2. հուլիսի 26, Սոցիալական մեդիա և բլոգինգ
NeoVision social media seminar in Yerevan city
NeoVision սոցիալական մեդիա և բլոգինգ սեմինարների շարքից արդեն վերջինը տեղի կունենա Երևանում հուլիսի 26-ին, սկիզբը` 12:00: Սոցիալական մեդիա և բլոգինգ երևանյան երկրորդ սեմինարը տեղի կունենա ՁԵՌՔ Հ/Կ գրասենյակում (Ավետ …
Ազատ գրառումներ »
Bobbi Eden for Holland !
Քանի դեռ աշխարհի առաջնությունը գտնվում է ամբողջ աշխարհի ուշադրության կենտրոնում, աշխարհն էլ իր հերթին պտտվում է առաջնության շուրջ: Ֆուտբոլի 2010թ. աշխարհի առաջնության եզրափակիչ խաղը տեղի կունենա հուլիսի 11-ին, կմրցեն Հոլանդիայի և Իսպանիայի հավաքականները, որոնց դեռ …
Բիզնես միջավայր »
Տեղեկատվական տեխնոլոգիաներն առօրյա բիզնեսում
Ս.թ. հունիսի 9-10-ը «Արմենիա Մարիոթ» հյուրանոցային համալիրում տեղական և արտասահմանյան տեղեկատվական տեխնոլոգիաների /ՏՏ/ և գործարար այլ ոլորտների ընկերությունները կհամախմբվեն 3-րդ ամենամյա «DigiTec Business 2010» ֆորում-ցուցահանդեսի շրջանակներում:
«Բիզնեսի և տեխնոլոգիաների երկխոսություն» խորագրի ներքո անցկացվող ֆորումի նպատակն է …
Պրեզենտացիաներ »
ArmenianOpen.net հայկական բաց բլոգ-պորտալ. Համահեղինակների գրանցումն սկսկված է…
Եվ այսպես, հայկական բաց բլոգ-պորտալային համակարգն արդեն գործում է.
Կայքը առաջին անգամ ներկայացվեց ՆեոՄեդիա նախագծի և ARMACAD ցանցի կողմից համատեղ կազմակերպված Սոցիալական մեդիա և բլոգինգ սեմինարների ժամանակ, որտեղ էլ արվեց առաջին հայտարարությունն այն մասին, որ ցանկացած …
Գովազդ հայկական ցանցում
ՆեոՄեդիա նախագծի գովազդային ծառայություններ հայկական բովանդակությամբ կայքերում և բլոգներում:
www.neomedia.am
Ամենօրյա ռեպորտաժներ
Տեղեկատվական տեխնոլոգիաներ, սոցիալական մեդիա, Երևանյան անցուդարձեր և այլ նորություններ:
www.ireport.am
Հայկական բջջային պորտալ
Նորություններ բջջային և կոմունիկացիոն ոլորտներից: Հեռահաղորդակցություն և ինտերնետ:
www.armeniamobile.net
Արխիվներ
Գործընկերներ
Twitter
Tag-երի ամպակույտ
Վերջին գրառումները.
Վիդեո լուսաբանումներ.
Ամենա մեկնաբանվող նյութերը.
Կայքի նյութերից մասնակի կամ ամբողջական արտատպումների կամ մեջբերումների դեպքում հետադարձ հղումը պարտադիր է` iReport.am