Հայ-թուրքական քաղաքական զարգացումներ…
Այս օրերին ամենուր` հեռուստատեսությամբ, ռադիոյով, ինտերնետում, փողոցում, մի թեմա է այրվում. Հայաստան-Թուրքիա վերջին քաղաքական զարգացումները, սահմանի բացման, ցեղասպանության մոռացման, Ղարաբաղի հարցի անորոշության, Դաշնակցականների բողոքի, նախաստորագրված արձանագրությունների և նման այլ բաների մասին…
Այսօրվա ամենաշոշափվող թեման իր հերթին Սերժ Սարգսյանի հրավիրած խորհրդակցությունն էր Հայաստանի կուսակցությունների հետ, որի մասին տարբեր էլեկտրոնային լրատվականներում բազմաթիվ նյութեր են հրապարակվել:
Մեջբերում ենք անում նրանցից մի քանիսին.
7ՕՐ. Ամեն կլոր բան դեռ ընկույզ չէ կամ նորից հայ-թուրքական դիվանագիտական հարաբերությունների մասին.
Ես արդեն առիթ ունեցել եմ գրելու, որ հայ-թուրքական արձանագրությունները սխալաշատ և թերի փաստաթղեր են: Ամեն ընթերցելիս մի նոր թերություն է ի հայտ գալիս: Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին արձանագրության տասերորդ կետը նախատեսում է «դիվանագիտական առաքելությունների փոխանակում» (to exchange Diplomatic Missions). Առերես անշառ ձևակերպում է: Սակայն մասնագիտական քննությունը ցույց է տալիս, որ այն հղի է հետագա լրջագույն բարդություններով: Սույն ձևակերպումը չի հստակեցնում, թե այդ առաքելությունները ի՞նչ մակարդակի պետք է լինեն: Այս անորոշությունը, ցանկության դեպքում, հնարավորություն կտա Թուրքիային de jure հաստատելով դիվանագիտական հարաբերություններ, de facto դրա արդյունավետությունը մոտեցնել զրոյի: Մենք հո՞ Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ չենք հաստատում, որ Երևանի կենտրոնում ծածանվի թուրքական դրոշը: Մենք դա անում ենք, որպեսզի երկու երկրներն ունենան հնարավորություն առկա խնդիրները միմյանց պաշտոնապես ներկայացնելու և գործնական լուծումներ տալու համար… Կարդալ ամբողջությամբ >>
ԹԵՐԹ.am Անձամբ ես գնում եմ խնդիրներ լուծելու, Սերժ Սարգսյան
«Այս օրերի ընթացքում ես մանրամասն ծանոթացել եմ հանրայնորեն հնչեցված ամենատարբեր կարծիքների, լսել եմ դրական, խրախուսող կոչեր, լսել եմ քննադատություն, այդ թվում՝ խիստ քննադատություն, լսել եմ նաև մտահոգություններ: Անշուշտ ես էլ եմ տեսնում ռիսկեր, ես էլ ունեմ մտահոգություններ: Բայց որպեսզի մեր մտահոգությունները համադրելի լինեն, որպեսզի մենք ճիշտ գնահատենք ռիսկերը ու հասկանանք, որ անելիք ունենք, մենք պետք է կարողանանք նույն հարթության մեջ բերել մեր բոլոր դիտարկումները», – նշել է երկրի ղեկավարը:
Ներկաներին դիմելով` Սերժ Սարգսյանն ասել է, որ հրավիրելով Թուրքիայի նախագահին Հայաստան և նախաձեռնելով այս ողջ գործընթացը` ինքը նպատակ է հետապնդել բացել երկկողմ հարաբերությունների կարգավորման հնարավորությունների պատուհանը Հայաստանի և Թուրքիայի համար, ցույց տալ, որ Ցեղասպանության արհավիրքով անցած ժողովուրդը, և Հայաստան երկիրն իրականում բավարար ուժ ունի առաջինը ձեռք մեկնելու և աշխարհի զարգացման ընթացքին հակընդդեմ շարժվելու անիմաստությունը մատնացույց անելու… Կարդալ ամբողջությամբ >>
ԹԵՐԹ.am Արդյո՞ք դաշնակներն ինքնահրկիզման կգնան
յժմ կա մի կարծիք, համաձայն որի, Երևանի կենտրոնում ակցիաներ կազմակերպելով, «Դաշնակցությունը» ծայրահեղ միջոցների է դիմում: Կուսակցության գործողությունների արմատականության չափը Կիրո Մանոյանն այսօր առաջարկել է գնահատել հենց լրագրողներին: Այնուհետև Մանոյանը սկսել է թվել մակդիրներ, որոնցից հարց տվող լրագրողը կարող էր ընտրել մեկը, որն առավել կհամապատասխաներ »ծայրահեղ միջոց» արտահայտությանը: Դաշնակին ընդհատել են հենց առաջին իսկ մակդիրն ասելուց հետո` «ինքնահրկիզում»… Կարդալ ամբողջությամբ >>
Նշենք նաև, որ հայ-թուրքական քաղաքական զարգացումներին վերաբերող բոլոր նյութերին հետևելու համար կարող եք այցելել hotlist.am կայքի Հայաստան-Թուրքիա պիտակավորված բաժինը.
Հոդվածի գրանշումներ (tags)` Armenia-Turkey, Հայաստան-Թուրքիա, ներքաղաքական, ցեղասպանության մոռացում| Tweet |
Հոդվածի դիտումների քանակը` 1,909









Թողեք Ձեր կարծիքը կամ մեկնաբանությունը.