Facebook-ը ուժեղացնում է օգտվողների անվտանգությունը
Կանադայի իշխանությունների հետ բանակցությունների արդյունքում Facebook-ը համաձայնել է փոխել հասարակական ցանցի բոլոր օգտատերերի անձնական տվյալների պահպանման կանոնները։
Այժմ Facebook-ի օգտատերերին հնարավորություն կընձեռվի ամբողջովին ջնջել իրենց անձնական տվյալները ընկերության բոլոր սերվերներից՝ միաժամանակ ջնջելով նաև սեփական էջը։ Մինչ այժմ սեփական էջի ապաակտիվացման դեպքում Facebook-ը որոշ ժամանակով պահպանում էր օգտատերերի անձնական տվյալները։
Սակայն հուլիս ամսին անձնական տվյալների պաշտպանության գծով կանադական հանձնաժողովը եկել է այն եզրակացության, որ վերոնշյալ պրակտիկան հակասում է Կանադայի օրենսդրությանը. տվյալ երկրի օրենքների համաձայն՝ անձնական տվյալները կարող են պահպանվել որոշակի ժամանակահատվածի ընթացքում, եթե միայն կա դրա անհրաժեշտությունը։
«Այդ փոփոխությունները նշանակում եմ, որ Կանադայում և ողջ աշխարհում Facebook-ի 200 մլն օգտատերերի անձնական տվյալները այժմ ավելի լավ պաշտպանված կլինեն»,- հայտարարել է կանադական հանձնաժողովի ղեկավար Ջենիֆեր Ստոդարտը։ Ըստ վերջինիս՝ այդ որոշումը կարող է հետևանքներ ունենալ և այլ հասարակական ցանցերի համար:
Աղբյուրը` ԹԵՐԹ.am
——————————————————–
JOIN THE GROUP WE ♥ FACEBOOK !!!
Հոդվածի գրանշումներ (tags)` Facebook, social network, social world, ֆեյսբուքի ֆաներ| Tweet |
Հոդվածի դիտումների քանակը` 2,408









Թողեք Ձեր կարծիքը կամ մեկնաբանությունը.