IT & ինտերնետ

Ինֆորմացիոն տեխնոլոգիաներ և ինտերնետ:

week-end

Շաբաթվա հետաքրքիր իրադարձությունները

Ակումբային կյանք

Երևանյան ակումբային կյանք. Ակումբային նորություններ:

Երևանյան

Երևանյան գրառումներ և լուսաբանումներ:

Զբոսաշրջություն

Զբոսաշրջությունը Հայաստանում:

Home » Երևանյան

POSITIFF !!!




Arno Babajanyan | Առնո Բաբաջանյանի անձանը ԵրևանումԼավ է, որ մեծ մարդկանց արձանները քանդակում են հիմնականում հետմահու, և Մեծն Առնո Բաբաջանյանը ականատես չի լինում իր արձանի շուրջ ստեղծված իրարանցմանը:

Արձանը քննարկվում և քննադատվում է ամեն քայլափոխին: Քննադատում են բոլորը` անկախ նրանից, թե ունեն արդյոք քանդակագործության մասին ձևավորված հստակ կարծիք, նույնիսկ եռբևէ տեսել են Բաբաջանյանին հեռուստատեսությամբ, թե` ոչ…

Իրականում ամեն ինչ իր տեղն է ընկնում, եթե փորձում ենք համակողմանի դիտարկել այս երևույթը: Արձանը հիանալի է! Կոլորիտային և շատ բնութագրական: Քանդակագործը հիանալի է ստացել Առնո Բաբաջանյանի կերպարը` դեմքը, դիմագծերը, դիմախաղը, շարժումները, բնավորությունը… Բաբաջանյանը հենց այսպիսին էր, այսպես էր նվագում, այսպես էր զգում երաժշտությունը և փոխանցում մյուսներին:

Arno Babajanyan statue in Yerevan | Առնո Բաբաջանյանի արձանը ԵրևանումՀիմա անցնենք քննադատությունների պատճառներին: «Քննադատների» մեծամասնությունը գտնում է, որ Բաբաջանյանն այս գործում տգեղ է քանդակված: Ո’Չ: Նա քանդակված է իրականին շատ մոտ: Եթե քանդակագործն իր առջև դրել էր իրականությունը ներկայացնելու խնդիրը, ապա առաքելությունը կարելի է համարել կատարված:

Այլ բան է, որ երբեմն այնքն էլ ճիշտ չի ստացվում մերկ իրականությունն: Կիսամերկը շատ ավելի գրավիչ է: Երևի ճիշտ կլիներ մի փոքր հղկել իրականությունը… Այս դեպքում մենք կստանաինք ոչ այնքան տիպիկ Բաբաջանյան, սակայն շատ ավելի գրավիչ քանդակ ոմանց համար:

Սակայն ինքս իսկապես շատ եմ սիրում այս գործը: Նա այդպես էր նվագում, նա այդպիսին էր!!! Նա մեծություն է:

Լուսինե
www.blog.nalbandyan.biz

Հոդվածի գրանշումներ (tags)` , , , ,







Հոդվածի դիտումների քանակը` 2,705

Advertisement & web design solutions in Armenia

Թողեք Ձեր կարծիքը կամ մեկնաբանությունը.

Թողեք Ձեր մեկնաբանությունն այստեղ, կամ թողեք հետադարձ հղում Ձեր վեբ-կայքից: Դուք նաև կարող եք բաժանորդագրվել մեկնաբանություններին RSS-ի միջոցով:

Խորհուրդ չենք տալիս մուքագրել գրառման հետ որևէ կապ չունեցող գրառումներ: Բոլոր մեկնաբանությունները մոդերացվում են ադմինիստրացիայի կողմից:

Դուք կարող եք օգտվել հետևյալ tag-երից`
<a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>