Թուրքերը մեր մասին…
Ըստ հայկական տուրիստական գործակալությունների տեղեկությունների` այս տարի Թուրքիա մեկնող հայ զբոսաշրջիկների թիվը ավելացել է երկու անգամ… Սա աբսուրդային վիճակ է մեր օրերի համար… Այս օրերին, երբ ազերա-թյուրքական հակահայկական ակցիաներն ու PR-արշավները հաջորդում են մեկը մյուսին, հայ հանգստի կարոտ մարդիկ, թքած ունենալով ամեն տեսակ ՊիԱռ-ների ու հակահայկական միջոցառումների վրա, իրենց ակտիվ հանգիստն են անցկացնում ԹՈՒՐՔԻԱյում…
Ստորև մեջ եմ բերում NEWS.am կայքում զետեղված հոդվածը, որն ամբողջությամբ անդրադառնում է այս խնդրին.
Թուրքական մամուլը ՀՀ նախագահի կեցվածքին հակադարձել է` Անթալիա հայ հանգստացողների մեծ հոսքը նշելով:
Սերժ Սարգսյանի «Եթե սահմանը չբացվի Թուրքիա չեմ գնա» խոսքերից հետո երկու երկրների միջեւ նկատվող սառը քամին ցրվում է Անթալիայի տաք եղանակից։ Այս տողերը պատկանում է թուրքական «Sabah» թերթին, որը անդրադարձել է հայերի Անթալիայում հանգստանալու խնդրին։
Ամեն ամառ աշխարհի տարբեր անկյուններից Թուրքիա եկող զբոսաշրջիկները առաջին հերթին նախընտրում են Անթալիան, որտեղ այս տարի շարունակվում է հայ հանգստացողների հոսքը։ Հայաստանի մայրաքաղաք Երեւանում տեղակայված զբոսաշրջության գործակալությունների հավաստմամբ՝ այս տարի Թուրքիա գնացողների քանակը երկու անգամ ավելացել է։ Երևանից Անթալիա իրականացվող շաբաթական 4 անգամյա չվերթները չեն բավարարում պահանջարկը։ Սակայն զբոսաշրջիկների այս հոսքը, ըստ թուրքական թերթի, որոշ հայկական կազմակերպությունների դժգոհությունն է առաջացրել։
Ըստ «Sabah»-ի, որը վկայակոչում է EurasiaNet կայքը, Հայ հեղափոխական դաշնակցության երիտասարդական թեւը Անթալիայում հայերի հանգստանալուն կոշտ ձեւով է արձագանքել։ Երիտասարդական թեւը հանդես է եկել Անթալիայի գովազդի պաստառները հանելու պահանջով, ինչպես նաեւ Երեւանի փողոցներում պաստառներ է փակցրել, որտեղ գրված է, որ Անթալիայում հանգստացող հայերը զինում են թուրքական բանակը։
Երեւանի պետական համալսարանի դասախոս, հոգեբան Նելլի Հարոյանը նշում է, որ բացի այն, որ Անթալիան գեղեցիկ հանգիստ անցկացնելու վայր է, հայերը նախընտրում են Անթալիան՝ «թուրքերը մեզ ծառայում են» հոգեբանությամբ…
P.S. Ծառայում են, բայց դե իրենցն էլ առաջ են տանում…
Հոդվածի գրանշումներ (tags)` Անթալիա, Թուրք, Սերժ Սարգսյան, տուրիզմ








Թողեք Ձեր կարծիքը կամ մեկնաբանությունը!