Հանճարեղ ամերիկյան օրենքներ
ՕՐԵՆՔՆԵՐ, ՈՐՈՆՔ ՀԱՐԿԱՎՈՐ Է ՊԱՀՊԱՆԵԼ ՕՐԵՆՔԻ ԵՐԿՐՈՒՄ !!!
Այսուհետ պարբերաբար Ձեզ կներկայացնեմ աշխարհի ամենահանճարեղ երկրի` ԱՄՆ-ի, ամենահանճարեղ օրենքները, որոնք գործում են ԱՄՆ-ի տարբեր նահանգներում, օկրուգներում և քաղաքներում:
1.Տեխաս նահանգում արգելվում է կրակել բիզոնների վրա հյուրանոցի երկրորդ հարկից (սեփական տների մասին ոչինչ չի ասվում): Նահանգում բոբիկ քայլելու համար հարկավոր է ունենալ հատուկ թույլտվություն, որն արժե $5: Ջորջ Բուշ կրտսերը, մինչ ԱՄՆ նախագահ դառնալը, Տեխասում մտցրեց մի յուրահատուկ օրենք, որի համաձայն, հանցագործը պարտավոր է բանավոր կամ գրավոր կերպով ամենաուշը մեկ օր առաջ տեղեկացնել զոհին առաջիկա հանցանքի մասին: Հակառակ դեպքում, հանցանքը դիտվում է որպես ծանրագույն հանգամանքներում կատարված:
2. Չիքագո քաղաքում քրեորեն պատժելի արարք է համարվում այրվող տանը սնվելը:
3. Մայամի քաղաքում արգելվում է երթևեկել հեծանվով, որն համալրված չէ ազդանշանային համակարգով, սակայն ազդանշանի կիրառումն արգելված է: Նույն քաղաքում փղի համար, որը կանգնեցվել է կանգառի համար նախատեսված վայրում, պետք է վճարվի այնքան, որքան ավտոմեքենայի համար:
4. Այովա նահանգում հրշեջները պարտադիր պետք է անցկացնեն 15 րոպեանոց մարզումներ մինչ ուղևորվելը դեպքի վայր:
5. Սենտ-Լուիս քաղաքում մեծ տուգանք է հասնում հրշեջին, եթե նա այրվող տարածքում փրկել է մերկ, խալաթ կամ գիշերանոց հագած կանանց:
6. Կենտուկի նահանգում ոչ մի կին արմատ իրավունք չունի լողազգեստով հայտնվել քաղաքում… եթե նրան չեն ուղեկցում երկու ոստիկան, կամ եթե նա զինված չէ բահով: Բացառություն. կանանց, որոնք կշռում են 40կգ-ից պակաս կամ 90կգ-ից ավելի, չի վերաբերվում:
7. Կարմել քաղաքում (Նյու-Յորք նահանգ) այն տղամարդը, որը հագել է տաբատ և պիջակ մեկը մյուսից տարբեր գույների, կտուգանվի $500 չափով:
8. Նյու-Ջերսի նահանգում մինչև 10 օր կալանք է հասնում այն անձանց, ովքեր կճպճպացնեն ռեստորանում:
9. կալիֆորնիա նահանգում արգելվում է. լաց լինել դատարանում, ցուցմունքներ և վկայություններ տալիս, ինչպես նաև լիզել գորտերին կամ դոդոշներին: բացի այդ, Չիկո քաղաքում արգելվում է պայթեցնել միջուկային սարքեր քաղաքում և մերձակայքում (տուգանք մինչև $500):
10. Օկլահոմայում շներին արգելվում է խմբերով (3-ից ավել) հավաքվել, եթե նրանք չունեն հատուկ թույլտվություն` տրված տեղի քաղաքապետի կողմից:
Շարունակելի…
Հոդվածի գրանշումներ (tags)` USA, ԱՄՆ, հումոր, օրենք| Tweet |
Հոդվածի դիտումների քանակը` 2,183









1. Փաստորեն, խեղճ ամերիկացիները բիզոնի միս ճաշակելու համար բարձրանում են երրորդ հարկ…
2. …ինչից հետո սնվողի դիակի մոխիրը դատապարտվում է ցմահ բանտարկության )))
3. Երևի հեծանիվ պարտավոր ես ունենալ, իսկ քշելն արգելված է…
4. …իսկ մարզումից հետո` պարտավոր է կես ժամ քնել, առնվազն 40 րոպե մեդիտացիայով զբաղվել, 15 րոպե պարել… ))))
5. Այրե’լ մերկ, խալաթ, կամ գիշերանոց հագած կանանց: Այրե’լ, այրե’լ, այրե’լ!!!
6. Հայտարարություն. “Փոխում եմ 2 ոստիկանը 1 բահի հետ”:
7. …համապատասխանաբար, ներքնազգեստի գույնը ցանկալի է համաձայնեցնել զուգագուլպաների երանգի հետ ))
8. ԽՈՐԻՆ ՀԱՐԳԱՆՔՆԵՐՍ
9. Այնտեղ գորտերին ու դոդոշներին հիմնականում համբուրում և փաղաքշում են: Լիզելու համար մեկնում են հարևան նահանգ:
10. Բոլոր փողոցներում ցածր վահանակների վրա տպված է այդ օրենքը, որպեսզի Պարոնայք Շները տեղեկանան այդ մասին:
Թողեք Ձեր կարծիքը կամ մեկնաբանությունը.