Ամերիկյան հանճարեղ օրենքներ. մաս 2
Շարունակում եմ ներկայացնել ԱՄՆ տարբեր նահանգներում և քաղաքներում գործող ամենահանճարեղ օրենքները…
Հյուսիսային Դաքոթա նահանգում հանցանք է համարվում առանց կոշիկները հանելու անկողնում քնելը:
Ֆլորիդայում կնոջը տուգանք է սպառնում, եթե նա մազերը ֆենով չորացնելու ընթացքում կքնի:
Դելավերում արգելվում է թռչել ցանկացած տեսակի ջրային ռեսուրսների վրայով (ծով, լիճ, գետ), եթե ինքնաթիռում չկան ջրի բավարար պաշարներ:
Նույն Դենվեր քաղաքում պաշտոնապես արգելվում է հարևաններին տրամադրել սեփական փոշեկուլը…
Նյուարկ քաղաքում հանցանք է համարվում երեկոյան 6-ից հետո պաղպաղակ վաճառելը քաղաքացիներին, եթե միայն նա չունի բժշկից հատուկ թույլտվություն պաղպաղակ ուտելու համար:
Քրաֆորդ քաղաքում արգելվում է կանգնեցնել մոտորանավանկերն ու նավակները ջրափոսերում:
Նովա Սկոտիա պրովինցիայում արգելվում է անձրևի ժամանակ ջրել ջրափոսերը:
Նևադա նահանգում արգելվում է ուղտին հեծնած մայրուղով երթևեկել:
Օմահա քաղաքում (Նեբրասկա նահանգ) տղամարդկանց արգելվում է սափրել կրծքի մազերը:
Նյու Հեմփշիրում ցանկացած անասուն, որը հատում է փողոցը, պետք է ունենա «սեփական կեղտը հավաքելու հարմարանք»:
Արկանզաս նահանգում կա օրենք, որն ասում է. «Արկանզաս գետը Լիթլ Ռոք քաղաքում չի կարող բարձրանալ կամուրջից բարձր մակարդակից»:
Կալիֆորնիայում ոչ մի տրանսպորտային միջոց չի կարող գերազանցել արագությունը 100կմ/ժ-ից, եթե այն գնում է առանց վարորդի:
Հոդվածի գրանշումներ (tags)` USA, ԱՄՆ, օրենք| Tweet |
Հոդվածի դիտումների քանակը` 2,235









Մեջբերում.
“Աշխարհում երկու անսահմանափակ բան կա` տիեզերքն ու մարդկային հիմարությունը: Ընդ որում, ես առաջինի վերաբերյալ որոշակի կասկածներ ունեմ:”
Ա. Էյնշտեյն
Թողեք Ձեր կարծիքը կամ մեկնաբանությունը.