IT & ինտերնետ

Ինֆորմացիոն տեխնոլոգիաներ և ինտերնետ:

week-end

Շաբաթվա հետաքրքիր իրադարձությունները

Ակումբային կյանք

Երևանյան ակումբային կյանք. Ակումբային նորություններ:

Երևանյան

Երևանյան գրառումներ և լուսաբանումներ:

Զբոսաշրջություն

Զբոսաշրջությունը Հայաստանում:

Home » Օրվա լուսանկարը

Դողան Հեփեր. Թուրքիան ձեռքից գնում է, պարոնայք…



turkey«Թուրքիան անելանելի վիճակում է: Խնդիրները սարի պես կուտակվում ու ծանրանում են, իսկ քաղաքական գործիչները ճառերի մրցավազքի մեջ են: Չկա մեկը, որ մտահոգված լինի կուտակված լուրջ խնդիրների լուծմամբ:
«Ընտրություններում մենք ենք հաղթելու», «Ժողովուրդը մեզ է աջակցում» … լավ, հասկացանք, բայց, Թուրքիան ձեռքից գնում է, պարոնա’յք:

Ձեր խոսքերում ու պահվածքում պետական գործչի նշույլ անգամ չկա»,- այսպես է սկսում իր հոդվածը թուրք վերլուծաբան Դողան Հեփերն ու թվարկում, թե որոնք են Անկարայի առջև ծառացած հիմնական խնդիրները` այն է.

  • հարավ-արևելյան կամ քրդական կոչվող հարցը
  • աշխարհիկության հարցը
  • Կիպրոսի հարցը
  • եվրաանդամակցության հարցը
  • ժողովրդի բարեկեցության հարցը:

Հեփերն անդրադարձել է նաև Հայաստանի և Ղարաբաղի հետ կապված հարցերին: «Ինչ վերաբերում է Ղարաբաղի շուրջ հայերի ու ադրբեջանցիների ձեռք բերվելիք համաձայնությանը, ապա Թուրքիան այդտեղ դեր չունի: Դերակատարություն ունեցողը Ռուսաստանն է: Ասել է թե` Թուրքիան սկսեց, Ռուսաստանը կավարտի: Անկարան ինչո՞ւ չշարունակեց կամ չկարողացավ շարունակել, որովհետև սխալ քաղաքականություն վարեց»,- մեկնաբանում է հոդվածագիրն ու ուշադրություն հրավիրում հետևյալ նկատառմանը.

Իլհամ Ալիևը չժամանեց Թուրքիա` մասնակցելու «Նաբուկոյի» պայմանագրի ստորագրման արարողությանը: Ազերիներն իրենց գազը տվեցին ռուսներին, իսկ Թուրքիա մատակարարվող գազի գինն էլ բարձրացրեցին: «Քաղաքականությունը, հատկապես արտաքինը, հեշտ բան չէ: Սրա դասն արդեն ստացանք: Ուստի Թայիփ Էրդողանը պետք է «ամեն ինչի սահմանն իմանա»,- եզրափակվում է հոդվածը:

Ինչպես նկատելի է թուրքական մամուլի վերջին շրջանի հրապարակումներից, Թուրքիայում նորից սկսել են ակտիվորեն քննարկել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման խնդիրը: Հատկանշականն այն է, որ այս հրապարակումների մեծ մասում խոսվում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման անհրաժեշտության մասին և ենթատեքստում քննադատվում են այս գործընթացի ընդդիմախոսները:

Աղբյուրը` Panorama.am

Bookmark and Share

Հոդվածի գրանշումներ (tags)` , , , , ,

Թողեք Ձեր մեկնաբանությունը՝



Հոդվածի դիտումների քանակը` 2,893

Advertisement & web design solutions in Armenia