Սինգապուրը դուրս է գալիս ճգնաժամից
Սինգապուրի տնտեսությունը դուրս է եկել ճգնաժամից 2009թ. երկրորդ եռամսյակում: Այն գրանցել է ավելի քան 20% տնտեսական աճ: Այդ մասին հայտարարել է Սինգապուրի առևտրի և արդյունաբերության նախարարությունը:
Այս տարվա ապրիլ-հունիսին Սինգապուրի ՀՆԱ-ն նախորդ եռամսյակի համեմատությամբ աճել է 20,4%-ով, մինչդեռ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ գրանցվել է 3,7% անկում:
Ուշագրավն այն է, որ ասիական այս քաղաք-պետությունում տնտեսական վերելք է ապահովել արտահանումների ծավալների ավելացումը: Սակայն արտահանումները կատարվել են ոչ թե Եվրոպա, ԱՄՆ և Ճապոնիա, այլ Ինդոնեզիա, Մալայզիա և Չինաստան: Ասիան, փաստորեն, ազդանշաններ է ցույց տալիս, որ ի վիճակի է ինքնուրույն մեծացնել իր պահանջարկը:
Արտահանումներին և զբոսաշրջությանը միտված՝ Սինգապուրի տնտեսությունն իր պատմության աննախադեպ անկման հատակը հասավ 2008թ. վերջին եռամսյակում, երբ երկրի ՀՆԱ-ն տարվա կտրվածքով կրճատվեց 16.4%-ով:
Հոդվածի գրանշումներ (tags)` Crisis, Singapore, ճգնաժամ| Tweet |
Հոդվածի դիտումների քանակը` 2,175









Թողեք Ձեր կարծիքը կամ մեկնաբանությունը.