IT & ինտերնետ

Ինֆորմացիոն տեխնոլոգիաներ և ինտերնետ:

week-end

Շաբաթվա հետաքրքիր իրադարձությունները

Ակումբային կյանք

Երևանյան ակումբային կյանք. Ակումբային նորություններ:

Երևանյան

Երևանյան գրառումներ և լուսաբանումներ:

Զբոսաշրջություն

Զբոսաշրջությունը Հայաստանում:

Home » Օրվա լուսանկարը

Համանախագահները հակասում են միմյանց…




ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակԻնչպես միշտ, դեռ «անտիկ» ժամանակներից, հարգարժան համանախագահները մեկը մյուսից հակասական հայտարարություններ են անում` ավելի խճճելով կարծիքներն ու գործընթացի առաջխաղացման ուղղությունները: Եվ բացի այդ, և Հայաստանում և Ադրբեջանում բոլորը շնչակտուր սպասում են, թե այս անգամվա հանդիպման արդյունքում իրենք ինչ կշահեն, իսկ համանախագահները ցուցադրում են իրենց իսկական դիվանագիտական մանյովրելու ունակությունները…

Վերջ ի վերջո այս ամենը` Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը դառնում է մի մեծ փուչիկ, ն էլ իր հերթին պարունակում է ավելի փոքր շատ փուչիկներ…

Սարգսյան-Ալիև այսօրվա հանդիպման ժամանակ հակամարտության կարգավորման շուրջ բանակցություններում ղարաբաղյան կողմի մասնակցության հարցը չի քննարկվել: Այդ մասին Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումից հետո հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի Խմբի ռուսաստանցի համանախագահը` Յուրի Մերզլյակովը:

Ինչպես նշում է ռուսաստանցի համանախագահը. «Օրակարգը նախատեսում էր կարգավորման մնացած հիմնարար սկզբունքների դիտարկում: Ղարաբաղյան կողմի մասնակցությունը պետք է լինի այն փուլում, երբ հիմնարար սկզբունքները հավանության արժանանան, քանի որ հիմնարար սկզբունքների վերանայման մասին հայտարարությունները մեզ ձեռք չեն տալիս»:

“Յուրի Նիկոլաևիչը խոսում է ֆորմալ կողմի մասին”, – ռուսաստանցի համանախագահի հայտարարությանը շտապել է արձագանքել ՄԽ ամերիկյան համանախագահ Մեթյու Բրայզան:

“Մենք տեղյակ ենք ղարաբաղյան կողմի կարծիքներից: Դրանք ներառված են բանակցություններում: Նրանք տեսակետը բացառված չէ գործընթացից: Մենք հաշվի ենք առնում Ղարաբաղի մեր ընկերների մտահոգությունները: Առանց դրա համաձայնությունն անհնար է”, – հայտարարել է Բրայզան: * Մեջբերումը ԹԵՐԹ.am-ից:

Bookmark and Share

Հոդվածի գրանշումներ (tags)` , , , , ,







Հոդվածի դիտումների քանակը` 2,966

Advertisement & web design solutions in Armenia

Թողեք Ձեր կարծիքը կամ մեկնաբանությունը.

Թողեք Ձեր մեկնաբանությունն այստեղ, կամ թողեք հետադարձ հղում Ձեր վեբ-կայքից: Դուք նաև կարող եք բաժանորդագրվել մեկնաբանություններին RSS-ի միջոցով:

Խորհուրդ չենք տալիս մուքագրել գրառման հետ որևէ կապ չունեցող գրառումներ: Բոլոր մեկնաբանությունները մոդերացվում են ադմինիստրացիայի կողմից:

Դուք կարող եք օգտվել հետևյալ tag-երից`
<a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>