Nokia հեռախոս հատուկ Facebook-ի և Twitter-ի համար
Nokia ընկերությունը Եվրոպական շուկայի համար ներկայացրել է նոր մոդելի հեռախոս Nokia Surge (6760 slide), որը կատարելագործված է հատուկ սոցիալական ցանցերի և նամակագրությունների համար: Բջջային հեռախոսի արժեքը կկազմի մոտ €200. Վաճառքի սկիզբը նախատեսվում է 2009թ.-ի երրորդ քարորդում:
Մամլո հաղորդագրության համաձայն` Nokia 6760 slide մոդելը նախատեսված է այն մարդկանց համար, որոնք սովոր են լինել կապի մեջ. մոդելը թույլ է տալիս արագ մուտք գործել Facebook, MySpace, Twitter, Ovi Mail էլեկտրոնային փոստի հաշիվներ, Gmail, Yahoo! Live Hotmail, Gmail Talk ծառայություններ և այլուր:
Հեշտացված է հաշվեհամարների հարմարեցման պրոցեսները. օգտվողին մնում է միայն մուտքագրել էլ. փոստի հասցեն և ծածկագիրը:
Հեռախոսը հասանելի կլինի երկու գունային տարբերակներով` սև և կարմիր: ԱՄՆ-ում այս մոդելը վաճառվում է AT&T բրենդային անվանման տակ:
Հոդվածի գրանշումներ (tags)` Nokia-Facebook, social nokia, սոցիալական հեռախոս, սոցիալական ցանցեր| Tweet |
Հոդվածի դիտումների քանակը` 2,236









Թողեք Ձեր կարծիքը կամ մեկնաբանությունը.