IT & ինտերնետ

Ինֆորմացիոն տեխնոլոգիաներ և ինտերնետ:

week-end

Շաբաթվա հետաքրքիր իրադարձությունները

Ակումբային կյանք

Երևանյան ակումբային կյանք. Ակումբային նորություններ:

Երևանյան

Երևանյան գրառումներ և լուսաբանումներ:

Զբոսաշրջություն

Զբոսաշրջությունը Հայաստանում:

Home » Օրվա լուսանկարը

Նոր պատերազմի վտանգ




nagorno-Karabakh flag-mapՎերջին շրջանում կատարվող իրադարձությունների մասին իր կարծիքն է հայտնել «Հանուն Թալիշի վերածննդի» շարժման կազմկոմիտեի անունից Ֆահրադին Աբոսզոդան. «Ղարաբաղյան հակամարտության լուծման այսօրվա տարբերակը չի համապատասխանում բազմազգ Ադրբեջանի շահերին, որոնք չեն սահմանափակվում «տարածքային ամբողջականությամբ», այլև, նախ և առաջ, ենթադրում են տվյալ հողի վրա բնակվող ազգերի ազատությունն ու բարգավաճումը։»

«Աշխարհի գերտերությունները, փորձելով շուտափույթ կարգավորել հակամարտությունը՝ հօգուտ իրենց գեոքաղաքական շահերի, միևնույն ժամանակ բարենպաստ պայմաններ են ստեղծում Ադրբեջանի իշխող հակաժողովրդական ռեժիմի համար, որպեսզի արագացնեն երկրում համընդհանուր բռնատիրության ստեղծման գործընթացը, որը նրանք արդեն կարողացել են վերածել «բանտի ժողովուրդների համար»»,- նշված է հայտարարությունում։

Շարժման ակտիվիստների կարծիքով՝ նախքան տվյալ հակամարտությունը կարգավորելը, աշխարհի տերությունները պետք է ջանքեր գործադրեն Ադրբեջանում իսկական ժողովրդավարական ռեժիմ ստեղծելու համար։ «Հակամարտության կարգավորման ներկա տարբերակը հնարավորություն կընձեռի բռնապետական ռեժիմին, որպեսզի այն ամբողջովին և վերջնականապես ճնշի Ադրբեջանի ոչ թյուրքական ժողովուրդների կամքը»,- նշված է հայտարարությունում։

Հեղինակները նաև հայտարարում են, որ «արդյունքում դա Ադրբեջանում էթնիկ հողի վրա նորանոր հակամարտությունների ստեղծման համար հիմք կհանդիսանա։ Ներկա քաղաքական ռեժիմն Ադրբեջանում ստեղծվել է գերտերությունների օգնությամբ նաև, որոնց առավել շատ մտահոգում են ոչ թե ժողովուրդների ճակատագրերը, այլ իրենց գեոքաղաքական շահերն ու էներգետիկ պահանջները։ Եթե նրանց օգնությունը չլիներ, ո՛չ Հեյդար Ալիևին, ո՛չ էլ Իլհամ Ալիևին չէր հաջողվի երկրում նման բռնապետություն ստեղծել»,- նշված է հայտարարությունում։

Աղբյուրը` ԹԵՐԹ.am

Bookmark and Share

Հոդվածի գրանշումներ (tags)` , , , , , ,







Հոդվածի դիտումների քանակը` 2,295

Advertisement & web design solutions in Armenia

Թողեք Ձեր կարծիքը կամ մեկնաբանությունը.

Թողեք Ձեր մեկնաբանությունն այստեղ, կամ թողեք հետադարձ հղում Ձեր վեբ-կայքից: Դուք նաև կարող եք բաժանորդագրվել մեկնաբանություններին RSS-ի միջոցով:

Խորհուրդ չենք տալիս մուքագրել գրառման հետ որևէ կապ չունեցող գրառումներ: Բոլոր մեկնաբանությունները մոդերացվում են ադմինիստրացիայի կողմից:

Դուք կարող եք օգտվել հետևյալ tag-երից`
<a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>