IT & ինտերնետ

Ինֆորմացիոն տեխնոլոգիաներ և ինտերնետ:

week-end

Շաբաթվա հետաքրքիր իրադարձությունները

Ակումբային կյանք

Երևանյան ակումբային կյանք. Ակումբային նորություններ:

Երևանյան

Երևանյան գրառումներ և լուսաբանումներ:

Զբոսաշրջություն

Զբոսաշրջությունը Հայաստանում:

Home » Օրվա լուսանկարը

Nabucco. Նախագիծը կա, գազը չկա…




Երեկ Անկարայում Թուրքիայի, Ավստրիայի, Հունգարիայի, Բուլղարիայի և Ռումինիայի նախագահները համաձայնագիր են ստորագրել «Nabucco» գազատարի շինարարության վերաբերյալ։ Շինարարության ավարտից հետո 3300 կմ երկարություն ունեցող գազատարը Եվրոպային տարեկան մինչև 31 մլրդ խմ գազ կմատակարարի։

Կասպից ծովի ավազանից և Մերձավոր Արևելքից գազը Եվրոպա պետք է մատակարարվի՝ շրջանցելով Ռուսաստանը՝ Թուրքիայի, Բուլղարիայի, Ռումինիայի, Հունգարիայի տարածքով, և ամբարվի Ավստրիայի պահեստարանում:

Կյանքի կոչվելու դեպքում «Նաբուկոն» կարևոր այլընտրանք կդառնա ռուսական գազին, որն ապահովում է Եվրոպայի գազի պահանջի 30%-ը։ Սակայն կողմերը դեռ պետք է համաձայնեցնեն մի քանի կարևոր հարցեր, այդ թվում՝ ամենացավոտ հարցը. կոնկրետ որտեղից է ձեռք բերվելու անհրաժեշտ քանակությամբ գազը։

Nabucco project

Նախագծի վրա առ այսօր աշխատել են վերոհիշյալ հինգ պետությունները։ Սակայն «Նաբուկոյի» շինարարության մասին երեկ ստորագրված համաձայնագիրն անակնկալ էր. մինչև հիմա էլ դեռ պարզ չէ, թե կոնկրետ ինչի շուրջ են համաձայնության եկել կողմերը:

Առ այսօր Եվրահանձնաժողովն ու Թուրքիան չեն կարողանում կողմնորոշվել, թե գազատարից ինչ ծավալի գազ կկարողանա վերցնել Թուրքիան։ Ընդ որում՝ Անկարան, իր հերթին, հայտարարում է, որ մինչև վերջնական համաձայնագրի ստորագրումը կարող է ևս վեց ամիս անցնել։

Վերջապես ո՞վ է մատակարարելու նախագծի համար անհրաժեշտ ծավալի գազը։ «Nabucco»-ն առայժմ գազի մատակարարման երաշխավորված աղբյուրներ չունի։ Երկարաժամկետ հեռանկարում որպես հնարավոր մատակարարներ են դիտվում Իրանը, Իրաքը, Ղազախստանը, Թուրքմենստանը և Եգիպտոսը։

Սակայն մինչև հիմա միայն Ադրբեջանն է համաձայնել տարեկան 15 մլն խմ գազ վաճառել, ինչը գազատարի գործարկման համար անհրաժեշտ նվազագույն ծավալն է, եթե, իհարկե, գազատարի շինարարությունը ծրագրվածի համաձայն ավարտվի 2014թ.։

Սակայն այստեղ կա մեկ այլ բայց։

Բանն այն է, որ երկու շաբաթ առաջ Ադրբեջանը խոստացավ իր գազի մի մասը վաճառել Ռուսաստանին։ Շատերն այդ քայլը դիտեցին որպես եվրոպացի գործընկերներին ուղղված նախազգուշացում, այն է՝ նրանք կա՛մ պետք է հարթեն իրենց միջև առկա տարաձայնությունները, կա՛մ էլ ստիպված կլինեն գազը մեկ այլ տեղ փնտրել։

Վելուծաբանների համոզմամբ՝ երեկվա Անկարայի հանդիպումն իր ամբողջ արարողակարգով պարզապես Բաքվին համոզելու փորձ էր՝ իբր «Նաբուկոյի» գործընկերներն ի վիճակի են համաձայնության գալ գոնե որոշ հարցերի շուրջ։

Կհաջողվի՞ արդյոք եվրոպացիներին համոզել Բաքվին, առայժմ դժվար է ասել, քանի որ «Գազպրոմի» և Ադրբեջանի պետական նավթային ընկերության միջև ադրբեջանական գազի վաճառքի մասին պայմանագիր կնքելու համար Մոսկվան պետք է որ ծանրակշիռ խոստումներ տված լինի Բաքվին:

Եվրամիությունն ու ԱՄՆ-ն ակտիվորեն աջակցում են «Նաբուկո» նախագծին։ Իսկ Ռուսաստանը, իր հերթին, ձգտում է հասնել նրան, որ Եվրոպա մատակարարվելիք գազն անցնի իր տարածքով, ինչը Մոսկվային հնարավորություն կտա պահպանել եվրոպական երկրների նկատմամբ ունեցած քաղաքական ազդեցության լծակները։

Ռուսաստանն առաջ է քաշում Եվրոպային գազով ապահովելու իր նախագծերը. մայիսին ռուսական «Gazprom»-ը և իտալական Eni-ն փաստաթուղթ են ստորագրել, ըստ որի՝ «Հարավային հոսք» գազատարի թողունակությունը պետք է կրկնակի ավելացվի։

Հիշեցնենք, որ «Հարավային հոսքը», որը դիտվում է որպես ռուսական այլընտրանք «Նաբուկոյին», ռուսական գազը պետք է Սև ծովի հատակով հասցնի Բալկաններ։

Աղբյուրը` CDaily.am

Bookmark and Share

Հոդվածի գրանշումներ (tags)` , , , ,







Հոդվածի դիտումների քանակը` 1,588

Advertisement & web design solutions in Armenia

Թողեք Ձեր կարծիքը կամ մեկնաբանությունը.

Թողեք Ձեր մեկնաբանությունն այստեղ, կամ թողեք հետադարձ հղում Ձեր վեբ-կայքից: Դուք նաև կարող եք բաժանորդագրվել մեկնաբանություններին RSS-ի միջոցով:

Խորհուրդ չենք տալիս մուքագրել գրառման հետ որևէ կապ չունեցող գրառումներ: Բոլոր մեկնաբանությունները մոդերացվում են ադմինիստրացիայի կողմից:

Դուք կարող եք օգտվել հետևյալ tag-երից`
<a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>