Իրինա Խակամադա. Ադրբեջանը Ռուսաստանի համար ավելի շահավետ բանակցային կողմ է, քան Հայաստանը
Մոսկվան շահագրգռված է Ադրբեջանի հետ ավելի սերտ համագործակցության և բոլոր նախագծերում ավելի մեծ մասնակցության մեջ: Այդ մասին 1news.az-ին հայտնել է տնտեսագիտական գիտությունների թեկնածու, ռուս հասարակական գործիչ Իրինա Խակամադան: «Այդ տեսակետից Ադրբեջանն ավելի ռեսուրսային բանակցորդ է, քան Հայաստանը, որը ոչինչ չունի` բացի Ռուսաստանի հետ բարեկամական հարաբերություններից»,- հավելել է նա:
Միևնույն ժամանակ, ինչպես կարծում է Խակամադան, Ռուսաստանը խաղարկելու է իր խաղաքարտը, բայց ինչ-որ համաձայնությունների չի գնա, օրինակ` նավթը` Ղարաբաղի դիմաց: «Ռուսաստանը չի գնա միակողմանի զիջումների, քանի որ հետխորհրդային տարածքում իր դիրքերի թուլացման դառը փորձ ունի: Եվ Ռուսաստանի համար Հայասատնը որպես դաշնակից, թեկուզ և ոչ ռեսուրսային, բայց կարևոր է: Հայաստանը չցանկացավ անդամագրվել ՆԱՏՕ-ին, այլ ձգտեց դեպի Ռուսաստան, և Ռուսաստանը դա բարձր է գնահատում»,- ընդգծել է Իրինա Խակամադան:
Հոդվածի գրանշումներ (tags)` Khakamada, Ադրբեջան, Լեռնային Ղարաբաղ, Խակամադա







Թողեք Ձեր կարծիքը կամ մեկնաբանությունը!