HotList.am – Տեղեկատվությունն աչքի առաջ…
Հուլիսի 25, 2009թ. Երևան: Գործարկվում է հայկական տեղեկատվական կենտրոնացված և օպերատիվ հանգույցը www.hotlist.am հասցեով: «Տաք ցանկն» առաջարկում է հայկական և արտասահմանյան էլեկտրոնային լրատվականների գլխավոր նորությունների «փունջը». լինել տեղեկացված, փնտրել իրադարձություններ` ուղիղ հղումներով դեպի օրիգինալ տեղեկատվական աղբյուրը….
Այլևս կարիք չկա հերթականությամբ այցելել բոլոր լրատվականները և որոնել հետաքրքիր նորություններ, այն Ձեր աչքի առաջ է` մեկ կայքում:
Ինչպես է աշխատում կայքը.
HotList.am օպերատիվ տեղեկատվականը հրապարակում է ամենաթարմ նորությունների և հոդվածների վերնագրերն իրենց կարճ համառոտագրերով, որից հետո նշում օրիգինալ հոդվածի լեզուն, այնուհետև` հղում դեպի «մայր» կայք – օրիգինալ աղբյուրը:
* Կայքում հրապարակվում են հոդվածներ ինչպես հայկական, այնպես էլ արտասահմանյան էլեկտրոնային լրատվամիջոցներից:
HotList-ը նաև առաջարկում է կոմերցիոն նորություններ, պրես-ռելիզներ, պրեզենտացիաներ և այլն: կայքում առանձնացված է նաև բլոգերային գրառումների համար նախատեսված բաժին, որտեղ կհրապարակվեն ամենահետաքրքիր ու ուշագրավ բլոգերային գրառումները, մասնավորապես` հայկական բլոգոսֆերայից:
Կայքը, բացի այս ամենից, բացման առիթով առաջարկում է նաև աննախադեպ ցածր գնով տեղադրել գովազդային բաններներ: Տես` գովազդ կայքում:
Այցելել հայկական օպերատիվ տեղեկատվական համակարգ:
Հոդվածի գրանշումներ (tags)` լուրեր Հայաստանից, հայկական օն-լայն, տաք ցանկ








Թողեք Ձեր կարծիքը կամ մեկնաբանությունը!