Google: գարնանային հարցումների ամփոփում
Google ընկերությունը, ամփոփելով 2009թ. գարնանային որոնողական հարցումները, ներկայացնում է ընդհանուր որոնողական հարցումների թեմատիկ պատկերները.
b3izpcy4×8
Համաշխարհային տնտեսական ճգնաժամը դեռ մնում է ամենագլխավոր հարցը միլիոնավոր ինտերնետ-օգտվողների մոտ: Ամեն 9-րդ հարցումը 10-ից պարունակում է ճգնաժամ (crisis, кризис) բառը:
Սակայն, ինչպես և ենթադրվում էր, օգտվողների հետաքրքրությունը ճգնաժամի հանդեպ աստիճանաբար մարում է, և մարդկանց մոտ առաջանում են հարցումների նոր թեմաներ: Այս տարվա մարտ ամսից ամենաարագ աճող հարցումը ճգնաժամ բառով եղել է ոչ թե «ֆինանսական» կամ «տնտեսական» այլ «կարիբյան ճգնաժամ»-ը, որը ցույց է տվել հարցումների քանակի 130%-անոց աճ:
Չնայած տնտեսական ակտիվության համընդհանուր անկմանը` բավականին ուշագրավ է այն փաստը, որ «բիզնես և ճգնաժամ» հարցումների քանակն ավելացել է 70%-ով: Սա ցույց է տալիս, որ ընկերությունները շարունակում են որոնել նոր ռազմավարություններ և էֆեկտիվ միջոցներ` բիզնեսը ղեկավարելու և առաջխաղացնելու համար տնտեսական ճգնաժամի պայմաններում:
Գարնանային ամենաարագ աճող հարցումն է եղել «ամառային աշխատանք» (summer work, work summer) որոնողական հարցումը: Այն գարնանային երեք ամիսների ընթացքում ցույց է տվել 550%-անոց աճ:
iReport.am
Հոդվածի գրանշումներ (tags)` Google, հարցումներ, ճգնաժամ, որոնողական համակարգ








Թողեք Ձեր կարծիքը կամ մեկնաբանությունը!