Google-ը հիասթափեցրել է ներդրողներին
Google ընկերության ֆինանսական հաշվետվության համաձայն` այս տարվա առաջին քարորդում ընկերության շահույթը ավելացել է 18%-ով: Սակայն այս աճը չի գոհացրել ընկերության ներդրողներին, որոնք այս քարորդիում սպասում էին ընկերության շահույթների ավելի մեծ աճ:
Այդպիսով, Google ընկերության բաժնետոմսերի գինն այսօր ընկել է 3%-ով: Ընկերության մաքուր եկամուտը կազմել է $1,48 մլրդ, կամ $4,66` մեկ բաժնետոմսի համար, այն դեպքում, երբ 2008թ.-ի երկրորդ քարորդում Google-ը վաստակել էր$1,25 մլրդ: Այսպիսով, ընկերության եկամուտն աճել է 18%-ով, և չնայած բավականին լավ արդյունքներին, ընկերության բաժնետոմսերի գինն ընկել է 3%-ով, որը խոսում է այն մասին, որ Google-ից շատ ավելի են սպասում…
Ինչ արած, Գուգլը դարձել է համաշխարհային ցանցի և հենց այդ ցանցի հայրիկը, որի անունով, քիչ էլ թողնես, կարող է երդվեն… Քեզ լավ պահիր Գուգլ, բարձրացրու արդյունքներդ, թե չէ քեզանից երես կթեքեն ներդրողները… չնայած չեմ կարծում, թե Գուգլը մի մեծ խնդիր ունի` կապված ինվեստորների հետ:
Հոդվածի գրանշումներ (tags)` Google, Google investors, գուգլ, ինտերնետային ներդրումներ
Թողեք Ձեր մեկնաբանությունը՝
Հոդվածի դիտումների քանակը` 2,992


