Գրեթե ցեղասպանություն Չինաստանում ույղուրների նկատմամբ. Ռեջեփ Թայիփ Էրդողան
Թուրքական մամուլը վերջին օրերին քննարկում է երկրի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի աղմկահարույց հայտարարությունը։ Երկու օրվա ընթացքում Էրդողանը երկու անգամ անդրադարձել է Չինաստանի Սինցզյան նահանգի Ուրումչի քաղաքում ծավալվող իրադարձություններին՝ դրանք որակելով որպես «գրեթե ցեղասպանություն»…
Սակայն Էրդողանի հայտարարություններով ամեն ինչ չավարտվեց։
Երեկ Թուրքիայի նախագահ Աբդուլլա Գյուլը հայտարարել է.
«Թուրքիան մեծ ցավով է հետևում Չինաստանում ծավալվող իրադարձություններին»։
Ինչպես ասել է Աբդուլլա Գյուլը. «Ես հույս ունեմ, որ Չինաստանի իշխանությունները, որպես մեծ երկիր, կգտնեն և կպատժեն սպանդի և մասսայական սպանության հեղինակներին»։ Նա վերհիշել է իր այցը Չինաստան՝ նշելով այն մասին, որ Անաթոլիայի թուրքերը և ույղուր–թուրքերը սերտ կապեր ունեն։
ԻՆչպես երևում է` հարկ եղած դեպքում Թուրքիայի ղեկավարները կարող են օգտագործել «սպանդ» և «ցեղասպանություն» եզրերը, եթե հարցը վերաբերում է իրենց էթնիկ խմբավորումներին։

Նշենք, որ Չինաստանի Սինցզյան նահանգում ույղուր-թուրքերի նկատմամբ իրականացվող ապօրինությունները բավական վրդովվեցրել են Թուրքիայի վարչապետ Էրդողանին, որի պատճառը հավանաբար այն է, որ ույղուրները թյուրքական ծագումով մահմեդականներ են, և այժմ տվյալ տարածքում իշխանությունների կողմից ակտիվորեն փակվում են նրանց մզկիթները։
Հոդվածը հրապարակվել է ԹԵՐԹ.ամ կայքում 11.07.2009թ. Աղբյուրը` ԹԵՐԹ.am:
![]()
| Tweet |
Հոդվածի դիտումների քանակը` 1,701









Թողեք Ձեր կարծիքը կամ մեկնաբանությունը.