Էդվարդ Նալբանդյան. Փախստականների` ԼՂՀ վերադարձի մասին քննարկումներ չկան
Ինչպես հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը, 2009թ. հուլիսի 16-ին ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը մեկնել է ԼՂՀ: ՀՀ արտգործնախարարին ընդունել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը: Նրանք քննարկել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման հետ կապված հարցերը:
Հանդիպումից հետո լրագրողներին Էդվարդ Նալբանդյանը ասել է. «Կցանկանայի ուշադրություն հրավիրել այն հանագամանքի վրա, որ այստեղ կան այն երեք սկզբունքները, որոնք Հայաստանը բազմիցս հայտարարել էր` որպես հիմնախնդրի կարգավորման հիմնարար սկզբունքներ։ Դրանք են՝ Ղարաբաղի իրավական կարգավիճակը պետք է որոշվի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կամքի արտահայտմամբ, որը պետք է ունենա պարտադիր իրավական ուժ, անխափան ցամաքային կապ Հայաստանի և Արցախի միջև, անվտանգության միջազգային երաշխիքներ։ Եվ հիշեցնեմ, որ եթե Ադրբեջանը մինչև այսօր շարունակում է խոսել միայն տարածքային ամբողջականության մասին, իսկ Հայաստանը բազմիցս արտահայտվել է հարցի կարգավորման վերաբերյալ հիմնված երեք սկզբունքների` ազգերի ինքնորոշման, տարածքային ամբողջականության և ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման սկզբունքների վրա, ապա հրապարակված մանրամասները հավաստում են այն, ինչի մասին ասում էր և ասում է Հայաստանը։» (մեջբերում ԹԵՐԹ.am-ից)
Այն հարցին, թե ինչպես է որոշվելու փախստականների վերադարձի հարցը Լեռնային Ղարաբաղի տարածք, նախարարը նշել է. «Ես արդեն արտահայտվել էի այդ կապակցությամբ և կարող եմ նորից կրկնել, որ փախստականների` Ղարաբաղ վերադարձի վերաբերյալ որևիցե քննարկում չի ընթանում։ Այդ հարցին կարելի է անդրադառնալ միայն ղարաբաղյան հիմնախնդրի վերջնական կարգավորումից հետո, ավելի լայն կոնտեքստում` նկատի ունենալով նաեւ մոտ 400.000 հայ փախստականների հարցը։»
Հարցազրույցի դրվագները վերցված են ԹԵՐԹ.am լրատվականից:
![]()
| Tweet |
Հոդվածի դիտումների քանակը` 1,940









Թողեք Ձեր կարծիքը կամ մեկնաբանությունը.