Դաշնակցությունը վաղը բողոքի ցույց է կազմակերպելու
Երեկ Հայ Հեղափոխական Դաշնակցության մամուլի ծառայությունը հաղորդագրություն է տարածել, որում անդրադարձ է կատարվել ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերջին զարգացումներին։
ՀՅԴ Գերագույն մարմնի հայտարարության մեջ նշվում է, որ այսօր «հայությունը հայտնվել է պատմական կարևոր փորձության շեմին»։
«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ղեկավարների վերջին հայտարարությունը ոտնահարում է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը և անտեսում ԼՂՀ գոյության փաստը։ Այն Արցախի հիմնախնդրի հանգուցալուծումը կանխորոշում է ի վնաս Հայաստանի և հայության», – նշվում է հայտարարության մեջ։
Դաշնակցությունը հայտնում է, որ դեմ է մեր երկրի և ողջ հայության կենսական շահերը վտանգող որևէ զիջման և կոչ է անում մասնակցել ՀՅԴ–ի կողմից հրավիրվող բողոքի ցույցին, որը տեղի կունենա հուլիսի 16-ին, ժամը 16։00–ին ՀՀ ԱԳՆ շենքի դիմաց։
Հայտարարությունում նշվում է, որ նույն օրը, նույն ժամին աշխարհի բազմաթիվ երկրներում նույնպես տեղի են ունենալու բողոքի ցույցեր։ Դաշնակցությունն առաջարկում է միանալ «հայության համընդհանուր ընդվզումին»։
Աղբյուրը`ԹԵՐԹ.am
![]()
| Tweet |
Հոդվածի դիտումների քանակը` 1,922









Թողեք Ձեր կարծիքը կամ մեկնաբանությունը.