IT & ինտերնետ

Ինֆորմացիոն տեխնոլոգիաներ և ինտերնետ:

week-end

Շաբաթվա հետաքրքիր իրադարձությունները

Ակումբային կյանք

Երևանյան ակումբային կյանք. Ակումբային նորություններ:

Երևանյան

Երևանյան գրառումներ և լուսաբանումներ:

Զբոսաշրջություն

Զբոսաշրջությունը Հայաստանում:

Home » Բիզնես միջավայր

Մոսկվայում չինացիները սնանկանում են…



Cherkizovsk bazaar, MoscowՄոսկվայի հանրահայտ Չերկիզովսկի շուկայի փակման հետևանքով աննախադեպ ծայրահեղ իրավիճակ է ստեղծվել Մոսկվայի ներքին կյանքում:

Ինչպես գրում է Թերթ.ամ-ը, տասնյակ հազարավոր չինացի առևտրականներ աննախադեպ կորուստներ են կրում Մոսկվայի Չերկիզովսկի շուկայի փակման պատճառով, որը պատկանում է ծագումով ադրբեջանցի օլիգարխ Թելման Իսմայիլովին։ Ինչպես հայտնել է Global Times թերթին Չժեցզյան նահանգի վերաբնակների ասոցիացիայի նախագահ Նի Ցզիսյանը, շուկայում բռնագրավվել է չինական մաքսանենգ արտադրանք՝ շուրջ 2 մլրդ դոլար արժողությամբ։

«Փաստորեն, կորուստները գերազանցում են 2 մլրդ դոլարը. շուկայում կան ավելի քան 6000 բեռնարկղեր, որտեղից յուրաքանչյուրում պահվում է 0,5-1 մլն դոլարի ապրանք»,- նշել է Նին՝ հավելելով, որ շատերն արդեն սնանկացել են, իսկ ոմանք նույնիսկ ինքնասպան են եղել։ Չերկիզովսկի շուկայի բիզնեսի հետ կապված է 70-80 հազար չինացի։

Սպառողական ծառայությունների բաժնի ղեկավար Վլադիմիր Մալիշկովը, սակայն, հայտարարել է, որ շուկան կարող է բացվել մինչև շաբաթվա վերջ, հատյնում է Прайм-ТАСС-ը։ Այնուամենայնիվ, դա տեղի կունենա ոչ երկար ժամանակով։ Նախատեսված է, որ շուկան ամբողջովին կվերացնեն մինչև տարեվերջ։

Աղբյուրը` Թերթ.ամ

Bookmark and Share

Հոդվածի գրանշումներ (tags)` ,

Թողեք Ձեր մեկնաբանությունը՝



Հոդվածի դիտումների քանակը` 3,564

Advertisement & web design solutions in Armenia