IT & ինտերնետ

Ինֆորմացիոն տեխնոլոգիաներ և ինտերնետ:

Ակումբային կյանք

Երևանյան ակումբային կյանք. Ակումբային նորություններ:

Երևանյան

Երևանյան գրառումներ և լուսաբանումներ:

Զբոսաշրջություն

Զբոսաշրջությունը Հայաստանում:

Շոու-բիզնես

Show-business, նորություններ և մտքեր

Home » Անոնսներ, Զբոսաշրջություն

Հայաստանն ինտերնետում լավ չէ ներկայացված

«Ինտերնետում լավ չենք ներկայացված» վերնագրով հոդված է հրապարակել «Կապիտալ» օրաթերթը, որն հիմնականում վերաբերում է Հայաստանում զբոսաշրջության զարգացման պոտենցիալին:

Armenian church in nowadays Kurdistan (Historical Armenia)Մեջբերում եմ անում հոդվածից.«Բավականին վատ է հայկական կայքերի հասանելիությունը տարբեր երկրներից՝ ԱՄՆ-ից, Եվրոպայից: Դրանց մեծ մասը շատ դանդաղ է բացվում՝ 0.05 վրկ, 0.5 վրկ, 1 վրկ և այլն: Մարդիկ սովոր են արագության և եթե տեսնում են, որ կայքը դանդաղ է աշխատում, ապա մտածում են, որ այն լավ վարկանիշ չունի, և ինչ-որ բան կասկածելի է»,- ասել է ՏՏ մասնագետը:

Սակայն կարծում եմ, որ մեր կայքերի հասանելիության հետ կապված մենք իրականում այնքան էլ մեծ խնդիրներ չունենք, և այս հարցի կարևորությունն այնքան էլ իմաստ չունի նշել այս ոլորտում: Հայկական կայքերի գերակշռող մեծամասնությունը օգտվում է արտասահմանյան, և հենց ամերիկյան հոսթինգային ծառայություններից: Իսկ ամերիկյան հոսթինգի արագության և որակի մասին չեմ խոսում: Այս պատճառով ուղղակի անհնար է, որպեսզի մեր պոտենցիալ զբոսաշրջիկները կամ Հայաստանով հետաքրքրվողները հիասթափվեն մեր կայքերի աշխատանքի արագությունից:

Իր հերթին, իմ տեսանկյունից, հայկական կայքերի մեծ մասը պատրաստված են բավականին պրոֆեսիոնալ, ծավալային ծանրության առումով այստեղ խնդիր չունենք: Այլ բան է, եթե խոսենք կայքերի կոնտենտ-հնարավորությունների կամ տեղեկատվության մատուցման ձևերի մասին: Այ էստեղ մենք բավականին թերանում ենք, քանի որ Հայաստանի մասին և Հայաստանը գովազդող ծանրակշիռ ռեսուրսների կարիք մենք շատ ունենք…

Georgia map (Armenian lands)

Բոլորովին այլ թեմա է նաև այն, որ Հայաստանի քարտեզներ, ուղեցույցներ շատ ավելի դժվար է գտնել ինտերնետում, որոնք շատ հաճախ փնտրում են զբոսաշրջիկները` մինչ տվյալ երկիր այցելելը: Այս ուղղությամբ պետք է լրջագույնս զբաղվել, քանի որ նույնիսկ պատմական Հայաստանի մասին քարտեզներ (տես քարտեզը) փնտրելիս Google-ը տրամադրում է ոմն Էնդրյու Անդերսոնի քարտեզները, որտեղ պատմական Հայաստանի մի մասը Վրաստանն է, մյուս մասը չգիտես ումը… Դե հա, նրանք աշխատել են այդ ուղղությամբ և այդպիսի բարձր վարկանիշ ունեցող քարտեզագրողի քարտեզները մեծ արժեք են ներկայացնում ի օգուտ… ոչ մեզ…

Աշխատել պետք է ոչ միայն պետությանը այս ուղղություններով, մեզ անհրաժեշտ են նաև էնտուզիաստներ, որոնք կարող են ավելին անել, քան մի ամբողջ Հայաստանի Հանրապետությունը իր ՏՏ ձեռնարկությունների միության հետ միասին…

Դե իսկ էնտուզիաստները մեր մեջ, ճիշտն ասած, օրեցօր պակասում են, որոնք իրենց կիրքը միայն փողի են ցանկանում վերածել: Իսկ էնտուզիաստներին այս ձևի մեջ կարող են ուղղորդել հենց պետությունը` իր ենթակառուցվածքների միջոցով:

Իսկ եթե միայն հիմա ենք սկսել մտածել այս ամենի մասին, ապա ասեմ, որ շա~տ ուշ ենք սկսել: Եվ եթե նույնիսկ սկսել ենք մտածել այս տարբերակով, ապա արդեն իսկ ավելի լավ կլներ չմտածեինք, քանի որ բացթողումները մեկնաբանում ենք բոլորովին այլ հանգամանքներին վերաբերելով (օրինակ` հայկական կայքերի դժվար բացվելը ԱՄՆ կամ Եվրոպայում, որն ուղղակի այդպես չէ):

Այստեղ հարկավոր է, որպեսզի մեկ մեխի խփենք բոլորովս, առանց աջ ու ձախ նայելու: Էս դեպքում և արդյունքի կհասնենք և բավարարված կզգանք բոլորովս: Սակայն, ինչպես մենք ինքներս մենզ գիտենք` հայերի մոտ կոլեկտիվ մտածելակերպի առկայությունը ձգտում է զրոյի…

Վ. Պապիկյան/iReport.am


Bookmark and Share

Հոդվածի գրանշումներ (tags)` ,

Advertisement & web design solutions in Armenia




Մեկնաբանությունները փակված են.