Հակահայկական ակցիաներ Facebook-ում և Twitter-ում…
Ինչպես հաղորդում է 1news.az ադրբեջանական լրատվականը, վերոնշյալ երկու գիգանտ սոցիալական ցանցերում հակահայկական մեծ կամպանիա է սկսվել: այս հանրահայտ ցանցերի օգտվողները Սերժ Սարգսյանի արած հայտարարությունը, թե նա կայցելի Թուրքիա միայն բաց սահմանների դեպքում, համարում են շանտաժ Թուրքիայի և Ադրբեջանի հասցեին:
Օգտվողները նշում են նաև, որ փոխարեն այցելել և ներողություն խնդրել Անկարայից թուրք դիվանագետների` Մեհմետ Բայդարի, Բահադիրա Դեմիրի, Իսմայիլ Էրեզի, Օքթար Չիրիթի, Թահա Չարիմայի և այլոց սպանությունների համար, ինչպես նաև երեխաների, կանանց և ծերերի սպանության համար Խոջալուում, հայաստանի նախագահը պայմաններ է դնում…
Օգտվողները նաև բողոքում են Թուրքիայի նախագահ Աբդուլլա Գյուլի դեմ` նշելով, որ անցյալ տարի չպետք է մեկներ Երևան` ֆուտբոլային հանդիպմանը… (Աղբյուրը` HotList.am headlines)
Հ.Կ. իսկ ուր են մեր կամպանիաները? միթե մենք չունենք դրանց ունեցածի գոնե կիսով չափ ռեսուրսներ? Մենք` հայերս, Facebook-ում և Twitter-ում ավելին կարող ենք անել, քան մի ամբողջ թյուրքալեզու չոբան-ազգերը…
Հոդվածի գրանշումներ (tags)` anti-armenian campaign, Ադրբեջան, հակահայկական| Tweet |
Հոդվածի դիտումների քանակը` 2,255









Թողեք Ձեր կարծիքը կամ մեկնաբանությունը.