America. Կյանք թե շոու?
United States Of America…
ցնցող, իշխող և անփոխարինելի անվանում…
երկիր, մեծատառով մի պետություն, որն իրեն հռչակել է ժողովրդավարության պահապան ու միսիոներ, ճշմարտության և արդարության համար առաջին ջատագով, հումանիզմի հայր… U.S.A. – Անվանում, որն այսօր ավելի շատ բրենդ է, քան երկրի անվանում: Այն բրենդային անվանումը, որում թրծվում են երկիր մոլորակի ամենախելոք, ճշմարիտ ու գաղափարապես հարուստ մարդիկ… Մարդիկ? չէ, չէ, կներեք, ինչ մարդիկ… ճիշտ կլինի անվանել բրենդներ… մարդիկ այստեղ, թերևս, գործ չունեն անելու: Այ այստեղ ասեք` շոու, սեքս, փող, բիզնես… ա~յ էստեղ դուք ճիշտ մոտեցում ցույց կտաք…
Այստեղ են ծնվում իրական բրենդները… Microsoft, General Motors, Texas Instruments, Victoria’s Secret, New York City, Hypotech, Cannady, Washington, Marlboro, Brad Pitt, Chicago, Michael Jackson, Barack Obama… Այստեղ ամեն ինչ թարմ է, բոլոր բրենդները թարմ են, չկա հին բրենդ…
Ինչևէ, եթե ամերիկացի չես, արդեն ինքնաբերաբար մեղավոր ես.. պետք է նախօրոք մեղքերի թողություն անես, որպեսզի request անես, որ քեզ գրին -քարտ շպրտեն… քարտ, որն այնքա~ն ժլատությամբ հետագայում քեզանից կխլի քո բոլոր արժեքները, հայացքներն ու բարոյա-արժեհամակարգերը և դու «մեեեե~ծ սիրով» կտրվես credit-կյանքին, կսիրես կալիֆորնիայի կիսակենդանի սևականներին, լատիներեն բարբաջող պորտոռիկացիների աղջնակներին, նյույորքյան հաստափոր գործատուներին և… սեքսը… ի հարկե սա ամենից շատ սիրելու ենթակա երևույթն է, որ կսիրես` թմրախոտերից հետո
Երկիր, որտեղ ցանկանում են ապրել և արարել համարյա թե բոլորը, որոնք գոնե ցանկանում են ապրել այնպես, ինչպես նրանք այնտեղ… կրկօրինակել այն ամենը, ինչ կատարվում է այդ գեղեցիկ ու ազատ երկրում…
…Եվ հետո… հետո` ինչ? հետո կսկսես շոուներ կազմակերպել… Դե ի հարկե, եթե բարձր արդյունքների հասնես, ապա ավելի լավ շոուներ կկազմակերպես, կունենաս քո փոքրիկ բրենդը` այն մեծ բրենդի` USA-ի ենթաբրենդերի մեջ:
Կանցնի որոշ ժամանակ, կունենաս բրենդային տուն, բրենդային կին, բրենդային շուն, բրենդային մեքենա, բրենդային ժպիտ և… լիքքքը բրենդային դեպրեսիաներ… այ այստեղ դու կորոշես ձեռք բերել նաև մի բրենդային հոգեբան: Ինչու չէ որ? հոգեբանը լավ բան է… դու պետք է կիսվես նրա հետ, պատմես, վերլուծես կյանքդ, ընտանիքիդ մասին, նախնիներիդ, ժպիտիտ, ինտիմ կյանքիդ, շանդ, մեքենայիդ ակերի և հարևանի փսլինքների մասին ևս…
… Երկիր, որը մարդկության ճշտի ու հումանիզմի համար պատրաստ է զոհել իր հումանիստ զինվորներին, «ազգի» զավակներին… Ազգի? այո, դե ինչու ոչ? դա նույնպես լավ է հնչում, արտակարդ բրենդ է – ‘ազգի զավակներ’… ծովային հետևակայիններ, սերժանտներ` զինված կատարյալ զինտեխնիկայով, որոնք քո բարօրության համար պատրատ են քեզ սպանել, որ գոնե քո զավակը ապրի քո երկրում բարենպաստ պայմաններում, որ գոնե քո զավակը սիրի հումանիզմը, սիրի այն արժեհամակարգերը, որոնք մարդուն դարձնում են մարդ, այսինքն բրենդ…
Նրանք շա~տ են սիրում մարդ արարածներին, նրանց ինքնագիտակցության ու անհատի վեհության գաղափարները.. նրանք գիտեն այդ ամենը… այդ բառերը լավ գիտեն, իսկ այ որ դու գիտես թե դա ինչ է նշանակում և զգում ես դա, այ դա էլ հենց ջղայինացնում է մեծն հումանիստ երկրի հումանիստ պետքարտուղարներին ու պրեզիդենտներին… ինչպես կարելի է ապրել ու արարել ոչ հոթ-դոգային հոգեբանությամբ…? չէ, չէ, դու ճիշտ չես ապրում հարգելի արաբ, հարգելի չինացի կամ սուդանի լեզվաընտանիքի պատկանող մի որևէ ցեղի ներկայացուցիչ… մենք քեզ շտապ կբուժենք (!)… չես ուզում բուժվել? արի մեզ մոտ ապրի, դու ինքնիստինքյան կբուժվես, իսկ մնացածին կստիպենք բուժվել… մենք էնքա~ն ազգի զավակներ ունենք` մորմոններ, եհովաներ, հիսունականեր, քառասունչորսականներ ու նման այլ քոչվոր բրենդներ, որոնք ձեզ շուտով ուշքի կբերեն և դուք կաղոթեք ամբորղջ մարդկության` բրենդների հոգու հանգստության և ազատության համար…
Օ~, ախր դուք որտեղից գիտեք, թե ինչ է ազատությունը, դուք չեք տեսել, թե ինչպես են մեզ մոտ ապրում ազատ բրենդները, մեզ մոտ նրանք ծաղկում են, նույնիսկ փթթում… այնքան են փթթում, որ փթում են ծաղիկների մեջ… Մենք ձեզ կազատենք ձեր իշխանության, ձեր կրոնի, ձեր գաղափարների ու արժեքների լծից… դուք կսովորեք 12 տարեկանից ծխել, զբաղվել բիզնեսով, իմանալ, թե ինչ բան է բրենդը, սիրել սեքսը, իմանալ, թե ինչ բան է ամուսնությունը, թե ինչպես 48 անգամ ամուսնանալ և գտնել երջանկությունը 96 տարեկանում տուրիստական ուսապարկերի ու այլ երկրների տեսարժան վայրերի մեջ… Եվ ի վերջո դուք էլ կկարողանաք այլ ոչ ճիշտ ուղղու վրա գտնվող մարդկանց բերել ձեր շարքերը… չէ որ նրանք դեռ շարունակում են պահպանել ինչ-որ հիմար արժեքներ…
Ահա – բրենդային կյանք! Երգել բրենդային հիմնը, ուտել սուպեր-բրենդային մակդոնալդսը բրենդային մեքսիկացիների ձեռքերից, հանգստանալ բրենդային ծովափերում, ըմպել բրենդային հակադեպրեսիոն հաբերը, հետևել բրենդային հիփոթեկային վիճակագրություններին, տեսնել բրենդային և իմիջային հանճարեղ շոու-մեյքերի` ԱՄՆ նախագահի գեղեցիկ սև մռութը և մխիթարվել նրանով, որ նրա նախնիները ստրուկ են եղել, իսկ դու… օ~, դու ստրուկ չես եղել, դու մե~ծ արժեքներ ունեցող ժողովրդի զավակ ես, որը գիտե թե ինչի համար է ապրում, ինչ համար է սիրում իր եսը… Չէ, չէ, դու ստրուկ չես եղել…
…բայց հիմա արդեն ստրուկ ես…
Հոդվածի գրանշումներ (tags)` american life, branding, show, USA, ԱՄՆ, բրենդ, խոսքի ազատություն, կյանք, շոու


UNITED SLAVES OF AMERICA )))
[...] աբսուրդը և ցնդաբանությունը… կարդացեք նաև > America. Կյանք թե շոու? [...]
Թողեք Ձեր կարծիքը կամ մեկնաբանությունը!
Express-ռեպորտաժներ »
NeoVision Երևան – 2. հուլիսի 26, Սոցիալական մեդիա և բլոգինգ
NeoVision social media seminar in Yerevan city
NeoVision սոցիալական մեդիա և բլոգինգ սեմինարների շարքից արդեն վերջինը տեղի կունենա Երևանում հուլիսի 26-ին, սկիզբը` 12:00: Սոցիալական մեդիա և բլոգինգ երևանյան երկրորդ սեմինարը տեղի կունենա ՁԵՌՔ Հ/Կ գրասենյակում (Ավետ …
Ազատ գրառումներ »
Bobbi Eden for Holland !
Քանի դեռ աշխարհի առաջնությունը գտնվում է ամբողջ աշխարհի ուշադրության կենտրոնում, աշխարհն էլ իր հերթին պտտվում է առաջնության շուրջ: Ֆուտբոլի 2010թ. աշխարհի առաջնության եզրափակիչ խաղը տեղի կունենա հուլիսի 11-ին, կմրցեն Հոլանդիայի և Իսպանիայի հավաքականները, որոնց դեռ …
Բիզնես միջավայր »
Տեղեկատվական տեխնոլոգիաներն առօրյա բիզնեսում
Ս.թ. հունիսի 9-10-ը «Արմենիա Մարիոթ» հյուրանոցային համալիրում տեղական և արտասահմանյան տեղեկատվական տեխնոլոգիաների /ՏՏ/ և գործարար այլ ոլորտների ընկերությունները կհամախմբվեն 3-րդ ամենամյա «DigiTec Business 2010» ֆորում-ցուցահանդեսի շրջանակներում:
«Բիզնեսի և տեխնոլոգիաների երկխոսություն» խորագրի ներքո անցկացվող ֆորումի նպատակն է …
Պրեզենտացիաներ »
ArmenianOpen.net հայկական բաց բլոգ-պորտալ. Համահեղինակների գրանցումն սկսկված է…
Եվ այսպես, հայկական բաց բլոգ-պորտալային համակարգն արդեն գործում է.
Կայքը առաջին անգամ ներկայացվեց ՆեոՄեդիա նախագծի և ARMACAD ցանցի կողմից համատեղ կազմակերպված Սոցիալական մեդիա և բլոգինգ սեմինարների ժամանակ, որտեղ էլ արվեց առաջին հայտարարությունն այն մասին, որ ցանկացած …
Գովազդ հայկական ցանցում
ՆեոՄեդիա նախագծի գովազդային ծառայություններ հայկական բովանդակությամբ կայքերում և բլոգներում:
www.neomedia.am
Ամենօրյա ռեպորտաժներ
Տեղեկատվական տեխնոլոգիաներ, սոցիալական մեդիա, Երևանյան անցուդարձեր և այլ նորություններ:
www.ireport.am
Հայկական բջջային պորտալ
Նորություններ բջջային և կոմունիկացիոն ոլորտներից: Հեռահաղորդակցություն և ինտերնետ:
www.armeniamobile.net
Արխիվներ
Գործընկերներ
Twitter
Tag-երի ամպակույտ