Մեզ գովազդ պետք չէ. հարցազրույց
Նյութը հրապարակվել է Lurer.net կայքում 2009թ. հուլիսի 9-ին:
Ներկայացնում ենք հատված հարցզրույցից.
Այսօր գովազդը մեծ դեր է խաղում տարբեր ապրանքանիշերի վաճառքի և զանազան ծառայությունների արդյունավետ սպառման գործում: Գովազդի ճիշտ մատուցման ձևից էլ կախված է ապրանքի վաճառքի առավել արդյունավետությունը: Իսկ թե ինչպես կարելի է գովազդային ճիշտ քաղաքականություն վարել, փորձեցինք պարզել «ԴԵՏ» գովազդային ընկերության տնօրեն Նարեկ Մարգարյանից:
Հարց.Կարո՞ղ եք ասել, թե ինչ մակարդակի վրա է այսօր գտնվում գովազդային շուկան մեզ մոտ:
Այսօր Հայաստանում իրավիճակը հետևյալն է` կան բազում գովազդային ու մարքեթինգային ընկերություններ և գործակալություններ, որոնք բավականաչափ մասնագիտացել են համապատասխան ոլորտներում, առաջարկում են բազմատեսակ ծառայություններ ու դրանք մատուցում բարձր մակարդակով: Մեզ գովազդ պետք չի, մենք գովազդի կարիք չունենք, դեռ դրա անհրաժեշտությունը մենք չենք զգացել, մենք ժամանակին գովազդ տվել ենք ու հիմա էլ մեզ պետք չի.նմանատիպ արտահայտությունները հնչում են պարբերաբար որպես պատասխան: Բացառություն չեն նաև մեր գործակալները, որոնք հաճախ հիասթափվում են` լսելով նման անհիմն պատասխան: Սակայն, ցավոք, այսօր մենք չունենք բավականաչափ զարգացած գովազդային սպառողական շուկա:
Հարց. Իսկ ի՞նչն է դրա պատճառը:
Հիմնական պատճառներն են ժողովրդի անվստահությունը, կրթության ոչ բարձր մակարդակը և այլն: Մի դեպք նշեմ, որ վերջերս էր տեղի ունցել մեզ հետ. պատվիրատուն պատկերացում չուներ գովազդային աշխարհի մասին, ցանկանում էր շուրջ 2 միլլիոն դրամ հատկացնել իր հոլդինգի գովազդի համար: Մենք նրան առաջարկեցինք սեփական հայեցողությամբ իրականացնել իր հոլդինգի գովազդը, իհարկե, անընդհատ նրան տեղյակ պահելով ծառայությունների մատուցման ընթացքի և որակի մասին: Որոշ ժամանակ անց նա իր երախտագիտությունը հայտնեց մեզ և զարմանքը, որ գովազդը կարող է լինել այդքան շատ և էֆեկտիվ: Տվյալ պատվիրատուի գովազդային փաթեթի մեջ ներառված էին գովազդի հետևյալ տեսակները` գովազդ միկրոավտոբուսների վրա, թերթերում, ռադիոեթերով, բաներների վրա, գովազդարշավների կազմակերպում, ինչպես նաև բուկլետների, այցեքարտերի և թերթիկների պատրաստում:
Ցանկացած արտադրություն կազմակերպելու համար անհրաժեշտ է ունենալ հետևյալ 3 հարցերի հստակ պատասխանները` ինչ արտադրել, ինչպես արտադրել և ում համար արտադրել: Սակայն պետք չէ մոռանալ նաև գովազդի մասին: Չէ± որ նրա և միայն նրա միջոցով է հնարավոր ամենասեղմ ժամկետներում ապրանքի կամ ծառայության մասին տեղեկացնել սպառողներին:
Հոդվածի գրանշումներ (tags)` advertisement, գովազդ, գովազդային շուկա, Երևանյան գովազդ, մարքետինգ| Tweet |
Հոդվածի դիտումների քանակը` 1,701









Թողեք Ձեր կարծիքը կամ մեկնաբանությունը.