Մարդ… սոցիալական մարդ
Ավելի քան 6 միլիարդ մարդ… Դժվար է պատկերացնել այդ թիվը, մանավանդ երբ այն վերաբերում է մարդկանց, անհատներին…
Քսանմեկերորդ դարում մարդն ավելի է սոցիալականացվել (եթե կարելի է այդպիսի արտահայտություն անել): Նորագույն տեխնոլոգիաները, ինտերնետը, բջջային կապը մարդկանց թույլ են տալիս իրենց սոցիալական վիճակը ներդնել տարբեր շերտերում, ցույց տալ իրենց անհատականությունը, շփվել այլ մարդկանց հետ աշխարհի ցանկացած ծայրում…
Սոցիալական մարդը, հասարակության մեջ իրեն լիարժեք անհատ պատկերացնեղ անձնավորությունն այսօր իրեն դրսևորելու առաջին նախապայմանն է համարում օգտվել սոցիալական համակարգերից, ինչպիսիք առավել տարածված են Հայաստանում` одноклассники.ру, facebook.com, myspace, youtube, twitter, вконтакте.ру, hayland և այլն…
Սոցիալական ցանցերի պահանջարկն օրեցօր ավելի է աճում: Այդ է պատճառը, որ նրանց քանակն աճում է, և նոր ստեղծվող ցանցերն ունենալով գոնե մեկ տարբերություն այլ համակարգերից, հաջողությամբ լողում են ինտերնետում` գրավելով նոր օգտվողների:
Մարդն ավելի տեսանելի, հասանելի և ինչպես ասում են` կոմունիկաբել է դառնում` ցանցում ստեղծելով իր յուրահատուկ կերպարը…
Իսկ ինչքանով են Հայաստանում մարդիկ ինտեգրված սոցիալական ցանցերին? Ի հարկե, համադասարանցիների ցանցում ամեն երկրորդն է գրանցված, սակայն այդ մարդկանց մեծամասնությանը չես կարող դիտել որպես սոցիալական ցանցերին ինտեգրված անձինք, քանի որ նրանց համար одноклассники.ру ցանցը հանդիսանում է և′ ինտերնետ և′ «սայթ» և′ «մեյլ» և ա′ռհասարակ այդքանով սահմանափակվում է ամեն ինչ նրանց մտահորիզոնում ինտերնետի մասին պատկերացումներում…
Դե իսկ այնպիսի ցանցեր, ինչպիսիք են facebook-ը, twitter-ը կամ myspace-ը կամ այնպիսի բլոգերային համակարգերը, որոնցից են livejournal.com-ը, blogger.com-ը, blog.ru-ն և այլ բլոգերային ցանցերը, այնքան էլ մեծ դեր չունեն հայ սոցիալիզացված հասարակության մեջ:
Սա չի նշանակում, որ այս ցանցերը չեն սիրվել հայ օգտվողների կողմից, այլ հակառակը` հայ օգտվողների 90%-ը չի պատկերացնում, թե ինչի համար են իրականում ստեղծված այս համակարգերը, չեն պատկերացնում, որ однокласник-ից այն կողմ էլ է′լ ավելի ինտերակտիվ ու գրավիչ համակարգեր կան…
iReport.am
Էջանշեք հոդվածը Ձեզ մոտ`
—————————————————————————————
Խնդրում ենք թողնել Ձեր մեկնաբանությունները և կարծիքները հայ օգտվողների, սոցիալական ցանցերի և առհասարակ հայկական ինտերնետի մասին:
Հոդվածի գրանշումներ (tags)` social world, հասարակություն, սոցիալական մարդ, սոցիալական ցանցեր| Tweet |
Հոդվածի դիտումների քանակը` 2,211








Ռեպորտաժը լրիվ համապատասխանում է իրականությանը, մանավանդ այն հատվածը, որը որոշների համար odnoklassnik-ը նայեվ “մեյլ” է
) Ամոթ ա, ժողովուրդ:
..մարդկանց մեծամասնությանը չես կարող դիտել որպես սոցիալական ցանցերին ինտեգրված անձինք, քանի որ նրանց համար одноклассники.ру ցանցը հանդիսանում է և′ ինտերնետ և′ «սայթ» և′ «մեյլ» և ա′ռհասարակ այդքանով սահմանափակվում է ամեն ինչ նրանց մտահորիզոնում ինտերնետի մասին պատկերացումներում…
Համաձայն եմ շատ կան այդպիսի մարդիկ: Սակայն մյուս կողմից, եթե դիտարկենք, միգուցե այդ մարդիկ ցանկություն էլ չունեն ինտերգվելու: Մարդն իր բնույթով այնպիսին է, որ հաղոևդակցվելու պահանջ է զգում, և հենց այդ պանաջը բավարարում է վերովշյալ ցանցի միջոցով: Մեր ժամանակաշրջանում հաղորդակցվելու խնդիրը լուծելը հեշտ է: Չեմ կարծում որ պետք է մեղադրել կամ քննադատել նման մարդկանց, միգուցե նրանք ընդհանրապես ինտերնետի կարիք չեն զգում, բացառությամբ հաղորդակցվելու միջոցները:
Թողեք Ձեր կարծիքը կամ մեկնաբանությունը.
Express-ռեպորտաժներ »
Արցախում կարտադրեն բուսական յուղ
2012թ.-ի ապրիլ ամսից Արցախում կսկսեն բուսական յուղ արտադրել։ ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանի վստահեցմամբ՝ հանրապետությունում կարտադրվի ժամանակակից տեխնոլոգիաներին համապատասխան եւ օգտակար բուսական յուղ։
«Կունենանք եւ մատչելի գին, եւ որակյալ բուսական յուղ»,-հավաստիացրել է ԼՂՀ վարչապետը՝ հավելելով, որ հումքը …
Ազատ գրառումներ »
Մուսուլմանական տաքսի` Գերմանիայում
Գերմանիայում ապրող 24-ամյա մուսուլման Սելիմ Ռայդը (Selim Ride) ստեղծել է Մուսուլմանական տաքսի ծառայությունը, որի գլխվարո տարբերությունը սովորական տաքսի ծառայություններից կանանց և տղամարդկանց առանձին տեղափոխման մեջ է, գրում է MigNews-ը:
Ռայդը, որը նաև տաքսու վարորդ է և …
Բիզնես միջավայր »
Համաշխարհային Բանկի մրցույթ` «Հայկական գյուղը 21-րդ դարում» թեմայով
«Հայկական գյուղը 21-րդ դարում. Գյուղական բնակավայրերում կյանքի մակարդակի բարձրացման քաղաքականությունները» խորագրով Համաշխարհային բանկի (World Bank) երևանյան գրասենյակը հայտարարում է ակնարկների մրցույթ` Հայաստանի բուհերի ուսանողների համար: Այս մասին HayNews.am-ին տեղեկացրել են Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակի մամուլի …
Պրեզենտացիաներ »
Երկօրյա Chrome Hackathon. GTUG Հայաստանի 4-րդ հանդիպում
Երկօրյա Chrome Hackathon. GTUG Հայաստանի 4-րդ հանդիպում
2011 թվականի օգոստոսի 27-ին և 28-ին GTUG Հայաստանը (Google technology User Group Armenia) կազմակերպելու է երկօրյա Chrome Hackathon` միանալով ԱՊՀ երկների GTUG խմբերի համընդհանուր Hackathon-ին:
Ինչ է այն իրենից ներկայացնում
Chrome …
Գործընկեր