Nokia-ն կարդադրի նեթբուքներ
Nokia ընկերությունը տեղադրել է հայտարարություն, որում մասնավորապես նշվում է, որ ընդունվում են իր պատմության մեջ առաջին նեթբուքների պատվերներ:
համաշխարհային համակարգչային շուկայի ներկայացուցիչները պնդում են, որ, թեկուզև այնպիսի ընկերություն, ինչպիսին է Nokia-ն, թողարկի նեթբուքներ, այս շուկայում արդեն անհնար է մրցակցել արդեն գոյություն ունեցող ընկերությունների և բրենդների հետ:
Նշենք, որ առաջին Nokia ապրանքանիշի նեթբուքները շուկայում կարող են հայտնվել արդեն մի քանի շաբաթից, հաղորդում է Electronista-ն` հղվելով չինական Commercial Times պարբերականին:
Առաջին նեթբուքները զինված կլինեն Intel ընկերության պրոցեսորներով: Այլ տվյալներ դեռևս հայտնի չեն:
Հոդվածի գրանշումներ (tags)` Nokia
Թողեք Ձեր մեկնաբանությունը՝
Հոդվածի դիտումների քանակը` 3,372


