«MOLORAԿ» նախագիծ. բլոգերներն Հայաստանում շատ ասելիք ունեն…
«ՄՈԼՈՐԱԿ» նախագիծը ստեղծվել է Lux.am դիզայներական ստուդիայի կողմից 2009թ.-ի սկզբին և հայտարարել իր գործունեության մասին այս տարվա հունիսի 1-ին:
Նախագիծը հայ ինտերնետ-օգտվողներին առաջարկում է անհատական, ոչ կոմերցիոն բլոգների պատրաստում և տեղադրում համացանցում` բացարձակ անվճար, առանց երկրորդական բլոգերային համակարգերի միջամտության:
Բոլոր բլոգերային կյանքի և գրառումների սիրահարները, լրագրողները և ուղղակի բլոգ ունենալու ցանկություն ունեցողները կարող են անվճար պատվիրել և 5-6 օրերի ընթացքում ունենալ անձնական բլոգ, որը կառավարվում է տվյալ բլոգերի կողմից:
Անհատական բլոգը աշխատում է հանրահայտ WordPress համակարգի վրա, որից հեշտությամբ կարող են օգտվել բոլորը:
Սեփական բլոգ պատվիրելու համար նախ հարկավոր է ունենալ դոմեյնային անվանում, որը կարող եք ինքներդ գրանցել Ձեր նախասիրությամբ (.am .com .net .biz .info կամ այլ զոնաներում): Այնուհետև հարկավոր է ձեռք բերել վեբ-հոսթինգ, որտեղ էլ կտեղադրվի Ձեր բլոգը: Անհրաժեշտության դեպքում մենք կարող ենք խորհուրդ տալ դոմեյնային անվանման և հոսթինգ-փաթեթի ընտրության հարցում` հետագա թյուրիմացություններից խուսափելու նպատակով:
հետագայում նախատեսվում է անհատական բլոգներ վարողների համար հատուկ սեմինարների կազմակերպում, բլոգները ճիշտ վարելու և առաջխաղացնելու համար:
Բլոգի պատվիրման և ծառայության մատուցման բոլոր մանրամասների հետ կարող եք ծանոթանալ Լյուքս.am ստուդիայի համապատասխան բաժնում` www.lux.am/molorak.php
>> Գրանցվեք «Molorak» նախագծի պաշտոնական Facebook-ի խմբում.
—-
iReport.am / «Molorak» project
![]()
| Tweet |
Հոդվածի դիտումների քանակը` 2,529








Yes hunesen hayastanumae antcarkatcvum bloginge das@ntatc yes shat uzetca masnaktcem, biytc chhadjoghvetc, husam iyes amarr: Eav enchqan getem 4rs ames; Kazmakepeler iCity @nkerutun@ (TheArmenia.com)hamijnqum,yev shat hetakrker blogner kain, asem vor USum najumenk iyd blogner@, duknujn qampneneq ? teda uresh a.
Voch ANE, menq nuyn company-n chenq, ays nakhagits@ lriv ayl formati seminarner, havaqner yev arajarkner e anum, vor@ kap chuni Dzer koghmits nchvats @nkerutyan het!
Թողեք Ձեր կարծիքը կամ մեկնաբանությունը.
Express-ռեպորտաժներ »
Արցախում կարտադրեն բուսական յուղ
2012թ.-ի ապրիլ ամսից Արցախում կսկսեն բուսական յուղ արտադրել։ ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանի վստահեցմամբ՝ հանրապետությունում կարտադրվի ժամանակակից տեխնոլոգիաներին համապատասխան եւ օգտակար բուսական յուղ։
«Կունենանք եւ մատչելի գին, եւ որակյալ բուսական յուղ»,-հավաստիացրել է ԼՂՀ վարչապետը՝ հավելելով, որ հումքը …
Ազատ գրառումներ »
Մուսուլմանական տաքսի` Գերմանիայում
Գերմանիայում ապրող 24-ամյա մուսուլման Սելիմ Ռայդը (Selim Ride) ստեղծել է Մուսուլմանական տաքսի ծառայությունը, որի գլխվարո տարբերությունը սովորական տաքսի ծառայություններից կանանց և տղամարդկանց առանձին տեղափոխման մեջ է, գրում է MigNews-ը:
Ռայդը, որը նաև տաքսու վարորդ է և …
Բիզնես միջավայր »
Համաշխարհային Բանկի մրցույթ` «Հայկական գյուղը 21-րդ դարում» թեմայով
«Հայկական գյուղը 21-րդ դարում. Գյուղական բնակավայրերում կյանքի մակարդակի բարձրացման քաղաքականությունները» խորագրով Համաշխարհային բանկի (World Bank) երևանյան գրասենյակը հայտարարում է ակնարկների մրցույթ` Հայաստանի բուհերի ուսանողների համար: Այս մասին HayNews.am-ին տեղեկացրել են Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակի մամուլի …
Պրեզենտացիաներ »
Երկօրյա Chrome Hackathon. GTUG Հայաստանի 4-րդ հանդիպում
Երկօրյա Chrome Hackathon. GTUG Հայաստանի 4-րդ հանդիպում
2011 թվականի օգոստոսի 27-ին և 28-ին GTUG Հայաստանը (Google technology User Group Armenia) կազմակերպելու է երկօրյա Chrome Hackathon` միանալով ԱՊՀ երկների GTUG խմբերի համընդհանուր Hackathon-ին:
Ինչ է այն իրենից ներկայացնում
Chrome …
Գործընկեր