IT & ինտերնետ

Ինֆորմացիոն տեխնոլոգիաներ և ինտերնետ:

week-end

Շաբաթվա հետաքրքիր իրադարձությունները

Ակումբային կյանք

Երևանյան ակումբային կյանք. Ակումբային նորություններ:

Երևանյան

Երևանյան գրառումներ և լուսաբանումներ:

Զբոսաշրջություն

Զբոսաշրջությունը Հայաստանում:

Home » Օրվա լուսանկարը

ինչ արժե Ղարաբաղը?



Բաքուն անվանել է Ղարաբաղի համար իր գինը, դա գազն է: Այս մասին 1news.az-ի հայտարարել է ադրբաջանցի քաղաքագետ Զարդուշտ Ալիզադեն:

«Եթե Ռուսաստանը համաձայնի մեր առաջարկության հետ, ապա կարծում եմ՝ կարելի է այն կնքել: Սակայն Ռուսաստանը կարող է մեզ զիջել միայն 5-6 «գրավյալ» շրջան, իսկ Ղարաբաղի և Լաչինի միջանցքի հարցը կարող է հետաձգվել»,- հայտարարել է նա:

Եթե Բաքուն պահանջի ողջ Ղարաբաղը, ապա, Ալիզադեի կարծիքով, «Ռուսաստանը չի սահմանափակվի գազով, այլ նաև կպահանջի այնտեղ մտցնել իր խաղաղարարներին: Այդ ժամանակ ԱՄՆ–ը նույնպես կարող է հայտարարել, որ ինքը ոչնչով վատը չէ և իր խաղաղարարներին կբերի այնտեղ, «ինչի արդյունքում շուկա կաստացվի»:

«Կարծում եմ, որ եթե սկզբնական շրջանում 5-6 շրջաններ ազատվեն, ապա դա վատ տարբերակ չի լինի: Ժամանակը մեր օգտին է աշխատում»,- եզրափակել է քաղաքագետը:

Աղբյուրը` tert.am

Nagorno-Karabakh National Symbol: Ami & ApiՀ.Գ. կատարյալ մարազմ !!!! Ադրբեջանում թվում է, թե կարծում են, որ այստեղ` Հայաստանում մարդիկ խոտ են ուտում (?) Ես ինքս կարծում եմ, որ ադրբեջանցիներին ավելի լավ է իրենց նավթը խմեն ու մի քիչ ուշքի գան… հերիք ա կալկուլյատորը ձեռքներն առած Ղարաբաղի գինը որոշեն, այն էլ` Ռուսաստանի հետ…

Վ. պապիկյան/iReport.am

Հոդվածի գրանշումներ (tags)` , ,

Թողեք Ձեր մեկնաբանությունը՝



Հոդվածի դիտումների քանակը` 3,067

Advertisement & web design solutions in Armenia