IT & ինտերնետ

Ինֆորմացիոն տեխնոլոգիաներ և ինտերնետ:

week-end

Շաբաթվա հետաքրքիր իրադարձությունները

Ակումբային կյանք

Երևանյան ակումբային կյանք. Ակումբային նորություններ:

Երևանյան

Երևանյան գրառումներ և լուսաբանումներ:

Զբոսաշրջություն

Զբոսաշրջությունը Հայաստանում:

Home » Express-ռեպորտաժներ

Խոզի և թռչնի գրիպների միավորման վտանգ




Հնդիկ մանրէաբանները գտնում են, որ վարակի ձևափոխման՝ մուտացիայի ենթարկման ամենավտանգավոր ձևը կլինի այն, որ խոզի գրիպը՝ Ա գրիպ (H1N1) միանա թռչնագրիպին՝ H5N1-ին: Այս մասին հայտարարել է գենետիկ ինժեներիայի ու միկրոբիոտեխնոլոգիաների միջազգային կենտրոնի գիտաշխատող Շախիդ Ջամիլը:

Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ` վարակի այս տեսակը բաղկացած է ութ ռիբոնուկլեյնաթթվի սեգմենտներից: Ու եթե երկու վարակներն էլ գտնվեն նույն օրգանիզմում, ապա իրենց սեգմենտներն էլ կարող են տեղափոխվել՝ ստեղծելով նոր վարակ: Այս վարակը, կենտրոնի աշխատակցի խոսքերով, հեշտությամբ մարդուց մարդ կփոխանցվի, ինչպես Ա գրիպը, և մինույն ժամանակ կպարունակի թռչնագրիպի մահացության բարձր մակարդակը:

H1N1 worldwide activity

Գիտնականի խոսքերով, այս վարակներն առանձին-առանձին մարդու համար այնքան էլ մեծ վտանգ չեն ներկայացնում, քանի որ Ա գրիպի մահացության աստիճանն այնքան էլ բարձր չէ, իսկ H5N1-ը մահացու է, բայց մարդուց մարդ չի փոխանցվում:

Ներկայում Ա գրիպի մահացության միջին աստիճանը 0,4 % մակարդակի վրա է, ինչը չորս անգամ բարձր է, քան սովորական սեզոնային գրիպի դեպքում: Այն փոխանցվում ու բուժվում է ինչպես սովորական գրիպը: Իսկ թռչնագրիպի մահացության աստիճանը գերազանգում է 60 %-ը, սակայն նրանով վարակվելու համար, պետք է ինֆեկցիայի մեծ չափաբաժին ստանալ անմիջապես հիվանդ թռչնից:

Նշենք, որ երկու վարակների «մահացու միացությունը» կարող է տեղի ունենալ որևէ կենդանու` օրինակ խոզի օրգանիզմում:

Աղբյուրը` Panorama.am


Bookmark and Share

Հոդվածի գրանշումներ (tags)` ,







Հոդվածի դիտումների քանակը` 1,825

Advertisement & web design solutions in Armenia

Թողեք Ձեր կարծիքը կամ մեկնաբանությունը.

Թողեք Ձեր մեկնաբանությունն այստեղ, կամ թողեք հետադարձ հղում Ձեր վեբ-կայքից: Դուք նաև կարող եք բաժանորդագրվել մեկնաբանություններին RSS-ի միջոցով:

Խորհուրդ չենք տալիս մուքագրել գրառման հետ որևէ կապ չունեցող գրառումներ: Բոլոր մեկնաբանությունները մոդերացվում են ադմինիստրացիայի կողմից:

Դուք կարող եք օգտվել հետևյալ tag-երից`
<a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>