IT & ինտերնետ

Ինֆորմացիոն տեխնոլոգիաներ և ինտերնետ:

Ակումբային կյանք

Երևանյան ակումբային կյանք. Ակումբային նորություններ:

Երևանյան

Երևանյան գրառումներ և լուսաբանումներ:

Զբոսաշրջություն

Զբոսաշրջությունը Հայաստանում:

Շոու-բիզնես

Show-business, նորություններ և մտքեր

Home » IT & ինտերնետ

Պենտագոնը ստեղծում է կիբերզորքեր

070712-F-3961R-103.jpg

ԱՄՆ պաշտպանության նախարարությունը (Pentagon) ստեղծում է հատուկ ստորաբաժանում, որը կոչվում է «կիբերնետիկ ստորաբաժանում»: Այն նպատակ ունի վերահսկել և ապահովել ԱՄՆ-ի ռազմական ստրատեգիական համակարգչային և ցանցերի անվտամգությունը:

ԱՄՆ պաշտպանության նախարար Ռոբերտ Գեյթսը (Robert Gates) 2009թ. հունիսի 23-ին ստորագրել է հրաման, որի շրջանակներում ԱՄՆ-ում ստեղծվում է «կիբերնետիկ ստորաբաժանում» (Cyber Command):

Կիրբեր ստորաբաժանման շտաբ-բնակարանը գտնվելու է Ֆորտ-միդում: Պենտագոնի հասարակայնության հետ կապերի ղեկավար Բրայան Վիտմանի խոսքերով` ստորաբաժանումը զբաղվելու է միայն ԱՄՆ ռազմական համակարգերի պաշտպանությամբ և ոչ մի այն կառավարական կամ անհատական ցանցերի հետ կապ չի ունենալու:

Ռոյթեր գործակալությունը հայտնում է, որ այն հարցին, թե ստորաբաժանման աշխատակիցները կարող են նաև անցկացնել հարձակողական կամ հակահարձակողական գործողություններ կիբերտարածությունում, Վիտմանը հրաժարվեց տալ ուղիղ պատասխան. «Այս կազմավորումը ուղղված է ապահովելու Պենտագոնի կիբերցանցերի աշխատանքների անվտանգությունը: Մեր աշխատակիցները կանեն ամեն ինչ` ապահովելու այդ ամենը»:

Հիշեցնենք, որ դեռ այս տարվա ապրիլին Պենտագոնը որոշել եր ավելի քան 100մլն ԱՄՆ դոլար հատկացնել իր ցանցերի անվտանգության համար և օրենքի նախագիծ մշակել ներկայացնելու օրենսդրական պալատների ընդունմանը:

Այսպիսով, ԱՄՆ առաջին երկիրն է դառնում, որը պաշտոնապես ունենում է իր կիբերզորքերը, որոնց աշխատակիցներին հնարավոր է ամբողջ կյանքում ոչ ոք չճանաչի և չտեսնի երբևէ…

iReport.am

Bookmark and Share

Հոդվածի գրանշումներ (tags)`

Advertisement & web design solutions in Armenia




Թողեք Ձեր կարծիքը կամ մեկնաբանությունը!

Թողեք Ձեր մեկնաբանությունն այստեղ, կամ թողեք հետադարձ հղում Ձեր վեբ-կայքից: Դուք նաև կարող եք բաժանորդագրվել մեկնաբանություններին RSS-ի միջոցով:

Խորհուրդ չենք տալիս մուքագրել գրառման հետ որևէ կապ չունեցող գրառումներ: Բոլոր մեկնաբանությունները մոդերացվում են ադմինիստրացիայի կողմից:

Դուք կարող եք օգտվել հետևյալ tag-երից`
<a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>