Հայաստանում ամենահաճախվող կայքերի TOP-20
Հայաստանում, ինչպես արդեն ցույց են տալիս բոլոր վիճակագրական տվյալներն ու տեղեկությունները, ինտերնետը մեծ մասշտաբներով տարածում է գտնում հասարակության մեջ:
Ամեն օր ի հայտ են գալիս նոր ինտերնետային նախագծեր, ստեղծվում են բլոգներ, ավելանում է բլոգերից օգտվողների քանակը: Ինտերնետին ավելի շատ մարդիկ են սկսում դիմել ինչ-որ որոնումների և ինֆորմացիա ստանալու և տարածելու համար: Զարգանում է նաև ինտերնետային գովազդը Հայաստանում:
Սակայն այս ամենով հանդերձ հայ հասարակության շրջանում, որպես առաջնային ընտրանք, մնում են սոցիալական ցանցերը, իսկ ավելի ստույգ` одноклассники.ру-ն…
Ի տարբերություն ամբողջ ԱՊՀ երկրների, որտեղ համադասարանցիների ցանցը դեպոպուլյարիզացիա է ապրում, այստեղ` Հայաստանում այն ավելի խոր արմատներ է գցում (2-րդ տեղ` Հայաստանում): Հայ երիտասարդությունն այսօր երկու օրից ավել չի կարող դիմանալ առանց одноклассник-ների!
Սոցիալական ցանցերն, ինչպես արդեն նշեցի, առաջնային պահանջարկ ունեն մեզ մոտ. Դա է վկայում նաև Facebook հանրահայտ ցանցի մեծ մասսայականությունը Հայաստանում (4-րդ տեղ` Հայաստանում):
Ներկայացնում ենք հայաստանում ամենահաճախվող կայքերի թոփ-քսանյակն առանց մեկնաբանությունների:
-
Google
google.com
Enables users to search the Web, Usenet, and images. Features include PageRank, caching and translation of results, and an option to find similar pages. The company’s focus is developing search technology. -
Facebook
facebook.com
A social utility that connects people, to keep up with friends, upload photos, share links and videos. -
Почта@Mail.ru
mail.ru
Полнофункциональная почтовая система. Адресная книга, антивирус. Web-интерфейс, POP3 и WAP. Выбор из 4-х доменов. -
YouTube
youtube.com
YouTube is a way to get your videos to the people who matter to you. Upload, tag and share your videos worldwide! -
Травиан
travian.ru
Онлайн игра, в которой тысячи игроков сосуществуют в большом мире и начинают игру предводителем деревни. -
LiveJournal
livejournal.com
A service for journals and blogs, that also offers privacy controls, photo storage, publishing tools, style templates, and online communities for many interests. -
Amazon.com
amazon.com
Amazon.com seeks to be Earth’s most customer-centric company, where customers can find and discover anything they might want to buy online, and endeavors to offer its customers the lowest possible prices. Site has numerous personalization features and services including one-click buying, extensive customer and editorial product reviews, gift registries, gift certificates, wish lists, restaurant and movie listings, travel, and photo processing. -
Blogger.com
blogger.com
Free, automated weblog publishing tool that sends updates to a site via FTP. -
Twitter
twitter.com
Social networking and microblogging service utilising instant messaging, SMS or a web interface.
Հ.Գ. Նախորդ ամսվա համեմատ, ԹԵՐԹ.am հայկական էլեկտրոնային լրատվականը մեկ հորիզոնականով առաջ է եկել` զբաղեցնելով 19-րդ հորիզոնականը: Սա մեծ արդյունք է, որի կապակցությամբ կրկին շնորհավորում ենք ԹԵՐԹ.am-ի ղեկավարությանը, քանի որ այն դեռևս միակն է հայկական կայքերի մեջ, որը գտնվում է Հայաստանի ԹՈՓ-20-ում:
Եվս մեկ իրադարձություն կարելի է համարել Twitter-ի մուտքը քսանյակ: Սա արտացոլում է հայկական ինտերնետ-օգտվողների ակտիվությունը: Փաստորեն, մենք հետաքրքրված են նաև այս տիպի ցանցով ևս: Հիշեցնենք, որ Twitter.com-ը միկրոբլոգային, արագ գրառումների համակարգ է և սոցիալական ցանց: Այն շոկային եղանակով մուտք գործեց համաշխարհային ցանց և գրավեց ամբողջ աշխարհը` ստեղծվելուց դեռ մեկ տարի չանցած:
Նյութը` Վ. Պապիկյանի / iReport.am
Վիճակագրական տվյալներն` ըստ Alexa web information company-ի
![]()
| Tweet |
Հոդվածի դիտումների քանակը` 5,433








Ներողություն եմ խնդրում ձեր անդորրն խանգարելու համար, բայց կարելի է իմանալ թե ով՞ է Վ. Պապիկյանը եվ ինչ՞ չափանիշների վրա է հիմնված, կամ ինչ՞ չափորոշիչներով է նա կատարել այս հանջարեղ վերլուծությունը.
Եթե վերլուծություն հիմնական նպատակն էր Թերթ.ամ-ը /որն ի դեպ ինձ շատ դուր է գալիս/ մտցնել ԹՈՊ-20-ի մեջ, ապա կարելի էր հենց սկզբից այդպես ասել.
Եթե հոդվածն ուղղակի copy-paste-ի արդյունք է ռուսալեզու ինչ որ կայքից /նախորոք հայականացնելով/, ապա վատ չէր լինի նախորոք զգուշացնել … հակառակ դեպքում …ձեր հոդվածն ոչ մի լուրջ քննադատություն չի կարող դիմանալ …
Պատասխան Jojoba-ի թողած մեկնաբանությանը:
Նախ, ինչ կապ ունի, թե ով է Վ. Պապիկյանը? Նա կայքի ադմինիստրատորն է, որն էլ կազմել է “Հայաստանում ամենահաճախվող թոփ-20 կայքերի” նյութը: Իսկ թե ինչ չափորոշիչներով և ինչ չափանիշներով է կատարված վերլուծությունը, ապա ասեմ, որ վիճակագրական տվյալները վերցված են Alexa web information company-ի տվյալներից, որի հավաստիությանը նույնիսկ Google-ը չի կասկածում:
Իսկ ինչ վերաբերում է ԹԵՐԹ.ամ-ին, ապա ասենք, որ նյութը, ի հակառակ Ձեր կասկածների, բացարձակ նվիրված չէ եղել այդ կայքին, և առհասարակ, մենք որևէ կապ չունենք այդ կայքի հետ… Հետևաբար հենց սկզբից հազիվ թե ասեինք, որ “նյութը նվիրվում է ԹԵՐԹ.ամ-ին”… Կարիք չկա ինչ-որ ենթատեքստ տեսնել վիճակագրական տվյալների կամ նյութի մեջ, որքան էլ որ Ձեզ համար յուրահատուկ նշանակություն ունի ԹԵՐԹ.ամ ռեսուրսը:
Ինչ վերաբերում է copy-paste-ին, ապա Դուք ինքներդ կարող եք նկատել, որ նյութն իրենից ներկայացնում է նախնական համայնապատկեր, այնուհետև Alexa-ի օրիգինալ վիճակագրական պատկերը, այնուհետև` մեկնաբանություն հեղինակի կողմից: Այնպես որ հարգելիս, բացարձակ կարիք չեմ տեսնում նախօրոք զգուշացնել Ձեզ, որ նյութը վերցված կամ թարգմանված է ՌՈՒՍԱԼԵԶՈՒ կայքից:
Կարծում եմ, որ կարիք չէր լինի Ձեր կողմից թողնել այսպիսի քննադատական մեկնաբանություն, եթե նախորոք տեղեկանայիք նյութի աղբյուրի մասին: Ի դեպ, նյութի աղբյուրի մասին խոսում է հենց նյութում տեղադրված մեծ պատկերը` “a”-ն, որն էլ հենց հանրահայտ Alexa-ի պաշտոնական լոգոն է:
Հարգանքներով`
Վ. Պապիկյան/iReport.am
Եթե թույլ կտաք, ապա կփորձեմ պատասխանել վերջից.
Կարծում եմ, որ կարիք չէր լինի Ձեր կողմից թողնել այսպիսի քննադատական մեկնաբանություն, եթե նախորոք տեղեկանայիք նյութի աղբյուրի մասին: Ի դեպ, նյութի աղբյուրի մասին խոսում է հենց նյութում տեղադրված մեծ պատկերը` “a”-ն, որն էլ հենց հանրահայտ Alexa-ի պաշտոնական լոգոն է:
Ներողություն, բայց մեղքն առաջին հերթին Ձերն էր. Փորձեմ բացատրել ինչու.
Եթե կարելի է … «մի կողմ թողնենք կայքն իմն է, ինչ ուզեմ -այն էլ կանեմ, քանի որ այդ պայմաններում իմ բոլոր բացատրություններն ուղղակին անիմաստ կլինեն».
Ինչքան ես գիտեմ, ապա նման հետազոտություն /ում կողմից էլ, որ այն կատարված լինի/ ներկայացնելու հարկավոր է նշել հենց վերնագրում …ԸՍՏ ՈՒՄ. Նկատի ունեմ, որ ԻՄՀՕ ճիշտ կլիներ «Հայաստանում ամենահաճախվող կայքերի TOP-20 ըստ Պապիկյանի կամ ըստ Ալեքսայի» – նման դեպքում խոսք եմ տալիս, որ անձամբ ես ինքս հաստատ չէի ընկնի պեչենու բախչեքը …
Եթե ոչ վերնագրում, այլեւ գոնե տեքստում կամ վերջնամասում հարկավոր է նշել ինչի, ում, կամ ինչ հետազոտության վրա է հիմնված նման հաշվարկն. Հակառակ դեպքում այս հոդվածն /ներողություն/, բայց կորցնում է իր գրավչությունը.
Հետեվաբար Ձեր նկատողությունը, որ ճիշտ կլիներ սկզբից եւեթ տեղեկանալ նյութի աղբյուրի մասին, ավելի շատ մեղքն ձերն էր, հետո նոր իմս…
Ես ընդամենը ջղաձգորեն փորձեր էի կատարում ճշտել մնան անորակ հետազոտության հեղինակին.
——
Վիճակագրական տվյալներն` ըստ Alexa web information company-ի – նկատի ունեմ, որ սա էր , որ բացակայում էր առաջին ընթերցման ժամանակ.
—
Նախ, ինչ կապ ունի, թե ով է Վ. Պապիկյանը? Նա կայքի ադմինիստրատորն է, որն էլ կազմել է “Հայաստանում ամենահաճախվող թոփ-20 կայքերի” նյութը: Իսկ թե ինչ չափորոշիչներով և ինչ չափանիշներով է կատարված վերլուծությունը, ապա ասեմ, որ վիճակագրական տվյալները վերցված են Alexa web information company-ի տվյալներից, որի հավաստիությանը նույնիսկ Google-ը չի կասկածում:
Հուսով եմ հիմա գոնե կարիք չկա բացատրել ինչ կցուցաներ այս հարցն «Վ. Պապիկյանը» .. Ինձ իրականում սկզբից թված, որ հավանաբար Պապիկյանը հայկական ինտերնետում ինչ որ անխոցելի, անժխտելի եվ ճանաչված դեպք է, ում չգիտես ինչու ես չեմ լսել .. եվ տվյալներն էլ հենց իրենն են.
Մտքովս անգամ չանցավ, որ Պապիկյանը կարող է ընդամենը կայքի ամդինը լինել … դրա համար էր իմ այդ հարցս «ով է Վ. Պապիկյանը»
))
Իսկ չափորոշիչներն իրականում շատ կարեւոր են, եվ այս դեպքն էլ բացառություն չէ … Ինչու ՞ .. .դե քանի որ Ալեքսա-ն կայք կամ համակարգ չէ, որի տվյալների հիման վրա կարելի է որեւէ լուրջ եզրակացություն անել …
Չէ, թող կարծիք չստեղծվի, որ Ալեքսայի տվյալներն հեչ բանի պետք չեն, ուղղակի հիմնվել նրա տվյալների վրա չի կարելի … գոնե միայն այն պատճառով, որ կարիք է զգացվում փարձաբանելու իսկ «ինչպես է Ալեքսա-ն պարզում, քանի մարդ են հաճախել որեւէ կայք՞».
Շատ պարզ եվ միաժամանակ շատ սուբյեկտիվ ձեւով. Եթե նկատել եք նա ունի անձնական թուլբարն, որն ի դեպ չեն սիրում որոշ հակավիրուսներ /օր. ՆՈԴ-ը/. Հետազոտության տվյալներն հիմնված են այն յուզերների հիման վրա, որոնց մոտ ինստալ է արված այս թուլբարն. Եթե յուղերն, ում մոտ այն կա, բացում է ասենք ireport.am, ապա սկսվում է հաշվարկն.
Դե հիմա արի ծուռ նստենք եվ դրուստ խոսենք՝ շատ յուզեր ես տեսել հայաստանում Ալեքսայի թուլբարով՞ … հավատա նույնիսկ ճգնաժամոտ ԱՄՆ-ում էլ վերջին 5-7 տարին ել Ալեքսային հավատացող մարդ չի մնացել … ուր մնած հայաստանում.
Նույնսիկ չեմ էլ ուզում խորանալ տվյալները մեջ՝ քանի որ երեք հատ Google-ի առկայությունն առնվազն կարելի է համարել «կեղտոտ ընտրանք». Էլ չեմ ասում, որ .կոմ-ը հայաստանում ընդհարնապես կամ չի հանդիպում, կամ էլ մեծ թիվ չի կարող կազմել – քանի որ դուրս ենք գալիս մենք հիմնականում հայկական Ելք-ով հետեւաբար – կտեսնենք միայն գուգլ.ամ.
Մնացած կայքերի մասին էլ շատ չեմ ընդլայնվի .. քանի որ կա կայք, որի գոյության մասին առնվազն երեվի մի 100 մարդ իմանա հայաստանում.
Իբեյ-իվ առեւտուրը հիմա ակտիվացել է, բայց ոչ այն չափերի է հասել, որ մտնի թոփ 20-ի մեջ. Ամազոնի մասին համեստորեն կարելի է լռել.
Ինչ վերաբերում է ԹերԹ-ին ապա նույնպես գաղտնիք է, քանի որ համողված են որ առնվազն մի տաս մեդիա կայք կա, որոնք ավելի հաճախելի են, քանց թերթն
———-
Լավ …
Անձամբ ինձ համար Ալեքսայի այս տվյալներն ուղղակի դատարկաբանություն է /ափսոս, որ սկզբից չգիտեյի աղբյուրը/.
—-
Ինչ վերաբերում է Ձեր կայքին, ապա անկեղծ եմ ասում ինձ դուր եկավ. Լյուքսը նույնպես
Իրոք, նախորդ անգամ, Հայաստանում ամենահաճախվող կայքերի թոփ-20-ը ներկայացնելիս (որն արդեն չկա, քանի որ դրանից հետո կայքի ինֆորմացիան ջնջվեց ադրբեջանցիների ձեռքով), նշում կար թե որտեղից են վերցված վիճ. տվյալները, սակայն էս անգամ այն բացակայում էր… Բայց կարծում եմ այնքան էլ չեմ ուշացել` նշելով վիճ. տվյալների աղբյուրը:
Դե իսկ տվյալների իսկությանը հավատալ-չհավատալու համար ոչինչ չեմ կարող ասել, քանի որ ամեն ոք կարող է իր տեսակետն ու կարծիքն ունենալ: Չէ որ դա վիճակագրություն է: Մենք ուղղակի գրանցում ենք փաստերը
Հետագայում խոստանում եմ նաև ներկայացնել վիճակագրական տվյալներ հիմնվելով այլ վիճակագրական աղբյուրներին (որոնք նաև համոզված եմ չեն համընկնի մեկը մյուսի հետ):
Իսկ ebay-ի ու ամազոնի մասին ասեմ, որ իրոք նրանք այստեղ ակտիվացել են, չգիտեմ իրականում ինչքան, բայց նկատվում է ակտիվություն:
թերթ.ամ -ը շատ կուրախանար այս իրարանցումից…
Լուչի, իրարանցում՞
Իսկ որտեղ դու այն նկատեցիր ՞
Եթե 2 հայ իրար հետ խորատա կէնեն – դա արդեն որպես իրարանցում է մեկնաբանվում՞.
Եթե ավելի լուրջ, ապա ընդամենը թյուրիմացության վրա հիմնված խոսակցությունն էր, որտեղ ընդամենը հիշատակվում էր Թերթը, բայց գլխավոր հերոսն Ալեքսա-ն էր.
Ակտիվացում կա, չեմ վիճում …ընդհակառակն կարող եմ հաստատել այն՝
1. նախ արդեն որերորդ անգամ է, որ նկատում հայաստանցիների, որոնք փոխանակ պահպանեն խախի օրենքներն, ընդհակառակն գին են բարձրացնում … հետեւանքում, ոչ մեզ են թողում, ոչ էլ իրենք եմ նորմալ գնով գնում /:-)/
2. Փոստատարիս հետ մտերմիկ զրույցի ժամանակ դժվար չէր պարզել, որ Չինանստան, Հոն-Կոնգից ստացվող ցանրոցների քանակն կտրուկ ավելացել է վերջին տարվա ընթացքում
3. «Մաքսատան ծառայություններից» օգտվող կլիենտների մեծ մասն մինչեւ վերջերս իրար դեպքով գիտեին. Վերջին ժամանակներս հաճախ կարելի է հանդիպել երիտասարդների, որոնք մի փոքր ծանրոցի համար պատրաստ են հասնել Զվարթնոց Կարգո ոտքով /ով գոնե մի անգամ մտած կլինի, երեւի հասկացավ ինչ նկատի ունեմ/ գալ, հետո էլ բարձրաձայն զարմանան, թե ինչու է մաքսավորն հաշվարկում ներքին գներից ելնելով, էլ չեմ ասում shipping-ի վրա տոկոս հաշվում
4. Ավելին ասեմ, շատացել են Իբեյ-ից մեքենա գնողներն. Ես անձամբ 2 հոգի ճանաչում եմ, ով ամիսը գոնե մեկ մեքենա գնում են իբեյից.
Բայց
Այս ամենը 99%-ով վերաբերում է միայն Իբեյին, եւ ոչ Ամազոնին, եվ ամեն դեպքում 3մլն-ով հայաստանում, ուր հավանաբար կա մոտ 100 հզ ինտերնետից օգտվող … ՍԱ ԹԻՎ ՉԻ ԿԱՐՈՂ ԿԱԶՄԵԼ.
»»»Չէ որ դա վիճակագրություն է: Մենք ուղղակի գրանցում ենք փաստերը
կան մի շարք այլ կայքեր եվ ծառայություններ, որոնք նույնպես փորձում են տպավորություն կազմել կայքի ՀԵՌԱԿԱ հաճախելիության մասին, բայց ամեն դեպքում այս ամենը նույնիսկ 60-70 տոկոս հավաստելիություն չեն կարող ափահովել.
——
Ամեն դեպքում Շնորհակալություն հոդվածի համար, հուսով եմ հետագայում նույնպես հետաքրքիր հոդվածներ գտնել այստեղ.
—-
Պ.Ս.
Այո կայքը WP-ի վրա է աշխատում: Կայքը ջարդել էին ոչ պրոֆեսիոնալ երկու ադրբեջանցի, որոնք իրենց կոչում են “ԱԳԵՆՏ ԵՎ ԱՍՍԵՐՏ”: Նրանք ուղղակի կարողացել էին մուտք գործել իմ էլ. փոստը Mail.ru- վրա և հետևանքում ջարել 5 կայք, մի քանի այլ էլ. փոստեր, իմ բլոգերից մի երկուսը և իմ թվիթերը նույնպես… Կայքի ողջ ինֆորմացիան վերացրել էին, իսկ ես չէի պահպանել բազաները, որի արդյունքնում չկարողացա վերականգնել մի քանի հոդվածներ:
Անպայման, նոր հոդվածներ շատ են լինելու և իմ ներկայացմամբ և ուրիշների, որոնք ցանկություն կունենան պատրաստել անհատական ռեպորտաժներ – բոլորի համար iReport.am-ի դռները բաց են…
Թողեք Ձեր կարծիքը կամ մեկնաբանությունը.
Express-ռեպորտաժներ »
Արցախում կարտադրեն բուսական յուղ
2012թ.-ի ապրիլ ամսից Արցախում կսկսեն բուսական յուղ արտադրել։ ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանի վստահեցմամբ՝ հանրապետությունում կարտադրվի ժամանակակից տեխնոլոգիաներին համապատասխան եւ օգտակար բուսական յուղ։
«Կունենանք եւ մատչելի գին, եւ որակյալ բուսական յուղ»,-հավաստիացրել է ԼՂՀ վարչապետը՝ հավելելով, որ հումքը …
Ազատ գրառումներ »
Մուսուլմանական տաքսի` Գերմանիայում
Գերմանիայում ապրող 24-ամյա մուսուլման Սելիմ Ռայդը (Selim Ride) ստեղծել է Մուսուլմանական տաքսի ծառայությունը, որի գլխվարո տարբերությունը սովորական տաքսի ծառայություններից կանանց և տղամարդկանց առանձին տեղափոխման մեջ է, գրում է MigNews-ը:
Ռայդը, որը նաև տաքսու վարորդ է և …
Բիզնես միջավայր »
Համաշխարհային Բանկի մրցույթ` «Հայկական գյուղը 21-րդ դարում» թեմայով
«Հայկական գյուղը 21-րդ դարում. Գյուղական բնակավայրերում կյանքի մակարդակի բարձրացման քաղաքականությունները» խորագրով Համաշխարհային բանկի (World Bank) երևանյան գրասենյակը հայտարարում է ակնարկների մրցույթ` Հայաստանի բուհերի ուսանողների համար: Այս մասին HayNews.am-ին տեղեկացրել են Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակի մամուլի …
Պրեզենտացիաներ »
Երկօրյա Chrome Hackathon. GTUG Հայաստանի 4-րդ հանդիպում
Երկօրյա Chrome Hackathon. GTUG Հայաստանի 4-րդ հանդիպում
2011 թվականի օգոստոսի 27-ին և 28-ին GTUG Հայաստանը (Google technology User Group Armenia) կազմակերպելու է երկօրյա Chrome Hackathon` միանալով ԱՊՀ երկների GTUG խմբերի համընդհանուր Hackathon-ին:
Ինչ է այն իրենից ներկայացնում
Chrome …
Գործընկեր
Վերջին գրառումները.
Վիդեո լուսաբանումներ.
Ամենա մեկնաբանվող նյութերը.
Կայքի նյութերից մասնակի կամ ամբողջական արտատպումների կամ մեջբերումների դեպքում հետադարձ հղումը պարտադիր է` iReport.am